Ստրասբուրգում քննարկվել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանության նոր չափանիշները

Լուրեր

11.07.2026 | 13:33
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
11.07.2026 | 13:16
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդմոն Մարուքյանին. պահանջում է ներողություն խնդրել
11.07.2026 | 13:06
«Իրանը կջախջախվի, եթե փորձի սպանել ԱՄՆ նախագահին»․ Թրամփի կոշտ ուղերձը Թեհրանին
11.07.2026 | 12:56
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակների համար
11.07.2026 | 12:34
Լոռիում քննարկվել է Վանաձոր-Փամբակ համայնքների միավորման օրենսդրական նախագիծը
11.07.2026 | 12:23
Հայտնի է՝ որքան պարգևավճար է ստանալու Անգլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում
11.07.2026 | 12:16
«Արարատ ցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել
11.07.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
11.07.2026 | 11:33
Ստրասբուրգում քննարկվել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանության նոր չափանիշները
11.07.2026 | 11:22
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
11.07.2026 | 11:12
ՖԻՖԱ-ն կարող է շուրջ 11 միլիոն դոլար վաստակել ԱԱ-2026-ի եզրափակիչի ստադիոնի խոտածածկի կտորների վաճառքից
11.07.2026 | 10:59
Հրդեհ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան
11.07.2026 | 10:40
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 11-ի դրությամբ
11.07.2026 | 10:22
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.07.2026 | 10:01
Իսպանիայի հավաքականը ռեկորդներ է սահմանել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 6-10-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) 120-րդ լիագումար նիստին։ Նիստում ընդունվել են ազատազրկված կանանց և ներգաղթային կալանքի վերաբերյալ նոր չափանիշներ, որոնք կոչված են ամրապնդելու այդ խմբերի իրավունքների պաշտպանությունը։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 6–10-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 120-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։

Նիստի ընթացքում Կոմիտեն քննարկել և ընդունել է մի շարք երկրներ իրականացված այցերի վերաբերյալ զեկույցներ։ Կոմիտեն նաև ընդունել է ազատազրկված կանանց և ներգաղթային կալանքի վերաբերյալ նոր չափանիշներ։ Այս չափանիշներով ԽԿԿ-ն լրացուցիչ հստակեցնում է այն պահանջները, որոնք պետք է կիրառվեն ազատությունից զրկված անձանց այս երկու խմբերի նկատմամբ՝ ազգային իշխանություններին տրամադրելով լրացուցիչ ուղեցույցներ նրանց իրավունքների պաշտպանության չափանիշների առնչությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (CPT)՝ Հայաստանը ներկայացնող անդամ է ընտրվել 2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի որոշմամբ։ CPT-ն պարբերաբար այցելում է անդամ պետություններ՝ գնահատելու ազատությունից զրկված անձանց պահման պայմաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև առաջարկություններ է ներկայացնում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ։