Քննարկվել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Լուրեր

10.07.2026 | 23:30
Սալոնիկից Մեմինգեմ մեկնող ինքնաթիռում պատուհան է վնասվել․ ուղևորի գլուխն ու ուսերը հայտնվել են դրսում
10.07.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
10.07.2026 | 23:01
Instagram-ը և Facebook-ը կախվածություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովը Meta-ին սպառնում է տուգանքներով
10.07.2026 | 22:44
Ուկրաինան ստեղծում է Ռուսաստանի վրա հեռահար ազդեցության գործադրման հրամանատարություն
10.07.2026 | 22:30
Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.07.2026 | 22:17
ՌԴ իշխանություններն առաջին անգամ վառելիքի դեֆիցիտը կապել են նավթավերամշակման գործարաններին ԱԹՍ-ների հարվածների հետ
10.07.2026 | 22:04
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը
10.07.2026 | 21:51
«Ուիմբլդոն»․ Սիները և Զվերևը կհանդիպեն եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 21:45
Բաքվի դատարանը հայտնի կին իրավապաշտպանին 7,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել
10.07.2026 | 21:33
Քննարկվել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
10.07.2026 | 21:20
Կատարի բանակցողները մեկնել են Իրան՝ մինչ Թեհրանը սպառնում է իր ենթակառուցվածքների վրա հարձակումներին հակահարվածներով
10.07.2026 | 21:08
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
10.07.2026 | 21:00
Տապալված է սահմանադրական կարգը, ՀՀ-ում անհնար է իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով․ Ավետիք Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 20:43
Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված մեդալը
10.07.2026 | 20:30
Ո՞ւմ համար է ԵՄ-ն բացում դուռը․ ճիշտ ու սխալ պատկերացումներ վիզայի ազատականացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Նայեֆ Հ. ալ Ֆայեզի հետ, քննարկվել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։

Շնորհավորելով Նայեֆ ալ Ֆայեզին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու առաքելության իրականացման գործում և վստահություն հայտնել, որ նրա ղեկավարությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային օրակարգը կհարստանա նոր նախաձեռնություններով և միջազգային համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններով։

Նայեֆ ալ Ֆայեզը շնորհավորել է Հայաստանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ ընտրվելու կապակցությամբ՝ այն գնահատելով որպես կարևոր ձեռքբերում և միջազգային մակարդակում Հայաստանի մշակութային հեղինակության վկայություն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կառավարման և մասնագիտական մարմինների աշխատանքներին։

Քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Մատենադարանի գիտական, կրթական և մշակութային գործունեությունը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն ձեռագրերի պահպանության և ուսումնասիրման առաջատար կենտրոն է, այլև ունի տարածաշրջանային և միջազգային վերապատրաստումների հարթակ դառնալու ներուժ՝ ձեռագրերի պահպանության և վերականգնման ոլորտում։

Անդրադարձ է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026–2027 թվականների օրացույցում ընդգրկված հայկական հոբելյաններին, մասնավորապես՝ հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակներին, որոնց նվիրված միջոցառումներ են կազմակերպվելու նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ Հայաստանի համար մեծ նշանակություն ունի առաջիկա նստաշրջանի աշխատանքներին մասնակցությունն ու Համաշխարհային ժառանգության կոմիտեի շրջանակում արդյունավետ համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի շրջանակում։

Քննարկվել են նաև 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ հանդիպումը նոր համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների մեկնարկի կարևոր հիմք կդառնա»,- ասվում է հաղորդագրությունում։