Արարատի ցեմենտի գործարանի աշխատանքը վերականգնվել է

Լուրեր

05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
Բոլորը

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը գործարան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել արտադրության ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների լուծմանը՝ ընդգծելով գործարանի անխափան աշխատանքի կարևորությունը տնտեսության և արդյունաբերության համար։

«ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այսօր այցելել է Արարատի ցեմենտի գործարան և տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Շրջայցի ընթացքում նրան ուղեկցել է գործարանի գլխավոր տնօրենը։

Էդգար Զաքարյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցելու գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտների լուծմանը։

Անդրադառնալով գործարանի աշխատանքի վերականգնման ընթացքին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արտադրական գործընթացի անխափան և անընդհատ պրոցեսը կարևոր է ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Արարատի ցեմենտի գործարանը հուլիսի սկզբին դադարեցրել էր աշխատանքը՝ այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթի շրջանակում իրականացվեցին քննչական գործողություններ։ Այդ օրերին գործարանի ղեկավարությունը հայտարարում էր, որ արտադրությունը ժամանակավորապես դադարեցվել է կազմակերպչական և կառավարման խնդիրների պատճառով։