Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք

Լուրեր

10.07.2026 | 17:41
Արարատի ցեմենտի գործարանի աշխատանքը վերականգնվել է
10.07.2026 | 17:32
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում
10.07.2026 | 17:20
Եվրախորհրդարանը Կիպրոսի կանանց ու աղջիկներին 1974թ․ Թուրքիայի ներխուժման հանցագործությունների զոհեր է ճանաչել
10.07.2026 | 17:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
10.07.2026 | 16:58
Քոնոր Մաքգրեգորի ու Մաքս Հոլուեյի հայացքների մենամարտը լարված է անցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 16:46
Ստամբուլի հայկական գերեզմանատան դամբարանները վնասելու մեջ կասկածվողը ձերբակալվել է
10.07.2026 | 16:37
Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. «Շարունակելու եմ աշխատել որպես Շիրակի մարզպետ»
10.07.2026 | 16:34
ՆԱՏՕ-ի կործանիչների օդաչուներին թույլատրվել է Բալթյան երկրների վրա խոցել անվտանգությանը սպառնացող ինքնաթիռները
10.07.2026 | 16:25
Ցավալի դեպքը դարձրել են քաղաքական շահարկման առարկա․ քաղաքապետարանը՝ առյուծի անկման մասին
10.07.2026 | 16:17
Հետընտրական «սառը ջո՞ւր». ապահովագրությանը զուգահեռ համավճար վճարելու մասին օրենքը գործում է ավելի քան 10 տարի, ինչ է փոխվել
10.07.2026 | 16:06
Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության որակին, կատարման ժամանակացույցին
10.07.2026 | 15:55
Սաակաշվիլին հայտարարել է, որ Պուտինը պարտվում է Ուկրաինայում և էքսպանսիա կսկսի Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ
10.07.2026 | 15:51
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանալու Յուրգեն Կլոպը Գերմանիայի հավաքականում
10.07.2026 | 15:45
ՌԴ-ի կողմից ուկրաինական պատերազմում ավելի քան 3500 օտարերկրացի է զոհվել
10.07.2026 | 15:33
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Բոլորը

Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, 2016-2018 թվականներին՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, օրենքի խախտմամբ, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրում գտնվող՝ 5 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձի․ հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2009 թվականի հուլիսի 24-ին, Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, Աշոցք գյուղում գտնվող՝ 4.73 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016 թվականի հունիսի 15-ին, Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, 5.9 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:

Վերոգրյալի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազության կողմից Աշոցք համայնքի գործող ղեկավարին միջնորդագիր է ներկայացվել՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված վարելահողերն Աշոցք համայնքի հողային բալանս վերադարձնելու և ֆիզիկական անձանց կողմից դրանց ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ:
Միջնորդագրի արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք:

Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է: