ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ

Լուրեր

10.07.2026 | 16:58
Քոնոր Մաքգրեգորի ու Մաքս Հոլուեյի հայացքների մենամարտը լարված է անցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 16:46
Ստամբուլի հայկական գերեզմանատան դամբարանները վնասելու մեջ կասկածվողը ձերբակալվել է
10.07.2026 | 16:37
Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. «Շարունակելու եմ աշխատել որպես Շիրակի մարզպետ»
10.07.2026 | 16:34
ՆԱՏՕ-ի կործանիչների օդաչուներին թույլատրվել է Բալթյան երկրների վրա խոցել անվտանգությանը սպառնացող ինքնաթիռները
10.07.2026 | 16:25
Ցավալի դեպքը դարձրել են քաղաքական շահարկման առարկա․ քաղաքապետարանը՝ առյուծի անկման մասին
10.07.2026 | 16:17
Հետընտրական «սառը ջո՞ւր». ապահովագրությանը զուգահեռ համավճար վճարելու մասին օրենքը գործում է ավելի քան 10 տարի, ինչ է փոխվել
10.07.2026 | 16:06
Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության որակին, կատարման ժամանակացույցին
10.07.2026 | 15:55
Սաակաշվիլին հայտարարել է, որ Պուտինը պարտվում է Ուկրաինայում և էքսպանսիա կսկսի Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ
10.07.2026 | 15:51
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանալու Յուրգեն Կլոպը Գերմանիայի հավաքականում
10.07.2026 | 15:45
ՌԴ-ի կողմից ուկրաինական պատերազմում ավելի քան 3500 օտարերկրացի է զոհվել
10.07.2026 | 15:33
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
10.07.2026 | 15:22
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
10.07.2026 | 15:10
Քոչարյանը՝ իրեն «նստեցնելու» հայտարարությունների մասին // Վարդավառին Հանրապետության հրապարակը փակ կլինի․ ԼՈՒՐԵՐ
10.07.2026 | 15:04
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
10.07.2026 | 14:50
Սելջուկ Բայրաքթարն Ադրբեջանում է․ նա հանդիպել է Ալիևին
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային առողջապահական կառույցների հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։

ՀՎԿԱԿ-ի տեղեկացմամբ՝ 2026 թվականի հուլիսի 5-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արձանագրվել է՝

· 1759 հաստատված դեպք

· 600 հաստատված մահ

Ուգանդայում, հուլիսի 9-ի դրությամբ, գրանցվել է՝

20 հաստատված դեպք,
2 հաստատված մահվան դեպք,
1 հավանական դեպք,
1 հավանական մահվան դեպք։
Ֆրանսիայում հունիսի 24-ին հաստատվել է մեկ ներմուծված դեպք՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից վերադարձած բուժաշխատողի մոտ։

ԱՀԿ Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի վերջին իրավիճակային զեկույցի համաձայն՝ բռնկումն ընդգրկել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 35 առողջապահական գոտի, որոնցից 28-ում վերջին 21 օրվա ընթացքում շարունակվել է հիվանդության փոխանցումը։ Ամենաշատ դեպքերը շարունակում են գրանցվել Իտուրի նահանգում, որտեղ արձանագրվել է ընդհանուր դեպքերի շուրջ 92 տոկոսը։

Ուգանդայում վերջին շաբաթվա ընթացքում նոր հաստատված դեպքեր չեն գրանցվել։ Վերջին դեպքը հաստատվել է 2026 թվականի հունիսի 21-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն–Ուգանդա միջազգային երթուղով աշխատող բեռնատարի վարորդի մոտ։ Շարունակվում է շփման մեջ եղած անձանց բժշկական հսկողությունը։

Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքի կապակցությամբ հիվանդը ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո մեկուսացվել և տեղափոխվել է մասնագիտացված բուժհաստատություն։ Առողջապահական մարմիններն իրականացնում են կոնտակտավորների հայտնաբերման և բժշկական հսկողության միջոցառումներ։

Միջազգային գործընկերների հետ համատեղ շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները, մասնավորապես՝
• ակտիվ համաճարակաբանական հսկողություն,
• դեպքերի վաղ հայտնաբերում և մեկուսացում,
• կոնտակտավորների որոնում և բժշկական հսկողություն,
• լաբորատոր ախտորոշման կարողությունների ընդլայնում,
• բուժման կենտրոնների հզորությունների մեծացում,
• վարակի կանխարգելման և վերահսկման միջոցառումների ուժեղացում,
• սահմանային հսկողության և երկրների միջև համագործակցության ամրապնդում,
• բնակչության իրազեկման և ռիսկերի հաղորդակցման միջոցառումների իրականացում։

Ռիսկի գնահատում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հանրային առողջության համար ռիսկը գնահատում է որպես շատ բարձր, հարևան երկրների համար՝ բարձր՝ պայմանավորված բնակչության ակտիվ տեղաշարժով և սահմանային հաղորդակցությամբ։

Չնայած Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքին, ԱՀԿ—ն գնահատում է, որ գործող արդյունավետ հսկողության և արագ արձագանքման միջոցառումների պայմաններում հիվանդության լայնածավալ միջազգային տարածման ռիսկը շարունակում է մնալ վերահսկելի։

Իրավիճակը Հայաստանում

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում Էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։

Հայաստանի համար անմիջական ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր։ ՀՀ առողջապահական մարմինները շարունակաբար հետևում են միջազգային համաճարակաբանական իրավիճակին և համագործակցում են միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ առաջարկություններին համապատասխան։

Աֆրիկյան երկրներ մեկնող կամ այնտեղից վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել ԱՀԿ ճանապարհորդական հանձնարարականներին, խուսափել հիվանդ կամ մահացած անձանց, ինչպես նաև վայրի կենդանիների հետ անմիջական շփումից։

Եթե ճանապարհորդությունից հետո ի հայտ գան հիվանդությանը բնորոշ ախտանիշներ՝ բարձր ջերմություն, արտահայտված թուլություն, փսխում, լուծ, արյունահոսական դրսևորումներ կամ այլ ախտանշաններ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության և բուժաշխատողին տեղեկացնել վերջին ճանապարհորդության մասին։

ՀՀ առողջապահական համակարգը շարունակում է իրականացնել միջազգային իրավիճակի մշտադիտարկում և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ բնակչության առողջության պահպանման նպատակով։