Փակ նիստից տեղեկություն հաղորդողը Մանուկյա՞նն է եղել․ նախկին պատգամավորը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով այսօր ձերբակալվեց և մեղադրյալի աթոռին հայտնվեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը։ Այսօր առավոտյան իրավապահները նրա բնակարան էին մտել։

Վերջին շաբաթների ընթացքում սա առաջին գործողությունը չէր Մանուկյանի բնակարանում․ նա իրավապահների ուշադրության կենտրոնում էր դեռևս հունիսից, երբ  ՔԿ հրավիրվեց «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով քրեական վարույթի շրջանակում։

«Այս պահին առնվազն մեղադրյալի կարգավիճակ չունեմ։ Սահմանափակվենք այսքանով, այլ տեղեկություն չեմ կարող հայտնել։ Միայն կարող եմ ասել, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է»,- շաբաթներ առաջ ասել էր Մանուկյանը։

Շուրջ մեկ ամիս անց նրա կարգավիճակը փոխվեց, պաշտոնապես հաստատվեց, որ մեղադրանքն առնչվում է Թևանյանի գործին։ Մասնավորապես, ըստ Թևանյանին առաջադրած մեղադրանքի՝ նա, «հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, գաղտնի տեղեկություններ է փոխանցել արտասահմանյան կառույցի ներկայացուցչին՝ խոշոր գումարի դիմաց։ Գործը վերաբերում է 2024-ի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններին»։ Ուշագրավ է, որ այդ  ժամանակ Թևանյանն արդեն պատգամավոր չէր, և հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր փակ նիստից տեղեկություն փոխանցել։ Արեգնազ Մանուկյանին առաջադրված մեղադրանքից ենթադրվում է, որ, ըստ ՔԿ-ի, հենց նա է Թևանյանին փոխանցել տեղեկություններ։ Դեռևս 3 շաբաթ առաջ Մանուկյանը գործը «փուչիկ» էր որակում։

«Եղանակի տեսության մասին ավելի շատ բովանդակություն կա, քան այդ քրեական գործում։ Ուղղակի իրենք նաև այդ գաղտնիության գրիֆն են դրել վրան, որպեսզի մենք չկարողանանք պաշտպանվել և որևէ բան, որևէ մանրամասն ներկայացնել։ Որովհետև եթե այդ գաղտնիության գրիֆը չլինի, և մենք նյութերը հրապարակենք, ինքներդ կտեսնեք, որ այնտեղ միայն պղպջակներ են»,- ասել էր Մանուկյանը։

Factor TV-ն պարզել էր, որ փակ նիստի ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման ու սահմանագծման հիմնախնդիրները»։ Մանուկյանը հայտարարում էր, որ անգամ չի հիշում՝ մասնակցե՞լ է նիստին, թե՞ ոչ։

«Այդ օր, Ազգային ժողովում, կարծես թե, եղել եմ, բայց կոնկրետ այդ նիստին մասնակցել եմ, թե՝ ոչ, անկեղծորեն չեմ հիշում։ Նույնիսկ վիզուալ առումով չեմ հիշում․ ասացին, որ այնտեղ Արարատ Միրզոյանը և Մհեր Գրիգորյանն են, կարծես, բանախոսներ եղել։ Նույնիսկ վիզուալ առումով ես չեմ հիշում իրենց այդ ամբիոնի մոտ կանգնել, խոսելուց»,- Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նշել էր Մանուկյանը։

Միրզոյանն իսկապես փակ նիստին ոչ միայն մասնակցել, այլև ելույթ է ունեցել, ինչի մասին հրապարակավ ասաց հաջորդ օրը՝ շեշտելով, որ օգտվելով նիստի գաղտնիությունից՝ անկեղծացել է։

«Երեկ, օգտվելով այն հնարավորությունից, որ նիստը փակ է և այն, ինչ կասվի իմ կողմից, հասանելի կլինի միայն Հայաստանի քաղաքական դաշտին, մասնավորապես, խորհրդարանական ընդդիմությանը և չի հասնի այլ մայրաքաղաքներ, փորձեցի ռացիոնալ բացատրություն տալ, ռացիոնալ երկխոսություն ծավալել նրանց հետ»,- ասել էր ԱԳ նախարարը։

Մանուկյանն ու Թևանյանը որևէ հանցանք կատարե՞լ են․ հարցի պատասխանը կտրվի նախաքննության կամ դատաքննության արդյունքում, իսկ մինչ այդ՝ դատարանը քննում է Արեգնազ Մանուկյանի կալանքի հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան