Սպասում եմ ամեն սցենարի. Նարեկ Կարապետյանը` Ծառուկյանի նման ձերբակալվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ տեղեկություն չունի իր անվան հետ կապվող քրեական վարույթի մասին և որևէ ծանուցում չի ստացել։

«Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, ինչ գործ է։ Չեն էլ կանչել, ընդհանրապես տեղյակ չեմ։ Հայաստանում այնպիսի բաներ են, որ մամուլից եմ իմանում»,- ասաց նա Factor.am-ի հետ զրույցում։

Խոսելով Ազգային ժողովում հնարավոր պաշտոններ զբաղեցնելու մասին՝ նա նշեց, որ դեռևս որևէ որոշում չկա՝ ո՛չ խմբակցության ղեկավարի, ո՛չ այլ պաշտոնների մասով։ Նրա խոսքով՝ կգնահատեն, թե դա որքանով կարող է նպաստել իրենց քաղաքական նպատակների իրականացմանը, և միայն հետո որոշում կկայացնեն։

Հարցին, թե մանդատ ստանալու դեպքում մշտապես կմասնակցի՞ խորհրդարանի աշխատանքներին, Կարապետյանը պատասխանեց, որ իրենց գործունեությունը կերևա առաջիկայում։ Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան»-ը նպատակ ունի փոխել պետական կառավարման նկատմամբ մակերեսային մոտեցումը և Ազգային ժողովի աշխատանքն ավելի հասկանալի ու արդյունավետ դարձնել քաղաքացիների համար։

Անդրադառնալով ընդդիմադիրների նկատմամբ հնարավոր ճնշումներին՝ Կարապետյանը նշեց, որ Հայաստանում ընդդիմադիր գործունեությունը ենթադրում է նման ռիսկեր, և իրենք պատրաստ են ցանկացած հնարավոր սցենարի։

Լրագրողի հարցին, թե իրեն մշտապես ուղեկցող անձինք անվտանգության աշխատակիցնե՞ր են, Կարապետյանը պատասխանեց, որ իրենց թիմից մարդիկ են, որոնք ուղեկցում են իրեն՝ հաշվի առնելով, իր գնահատմամբ, իրավապահ համակարգի ոչ թափանցիկ աշխատանքը։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան