Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով
Հասարակություն
30.11.2018 | 11:02Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունն ու ևս երկու ամսով երկարաձգեց կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը։
Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։
Վերջինս նաև հավելեց, որ 10-օրյա ժամկետում բողոքարկելու են դատարանի այս որոշումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու քննիչի միջնորդության քննարկումը:
Քննարկվում էր նաև Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: