2012 թ-ին ՊՆ-ի վաճառած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել

Լուրեր

22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության ու ֆիզիկական անձի միջև 2012 թվականին կնքված՝ Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող 261,5 քմ հողամասի առուվաճառքի պայմանագիրը։ Քանի որ հողամասը վերադարձնելու անհնարինություն կա, վճիռն ուժի մեջ մտնելուց հետո ֆիզիկական անձը պետությանը կվերադարձնի 2 մլն 490 հազար դրամ։

«Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունիսի 23-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության և ֆիզիկական անձի միջև 2012 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի 61/11 հասցեում գտնվող՝ 261,5 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:

Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որպես երկկողմանի ռեստիտուցիա, ֆիզիկական անձը պետությանը կվերադարձնի գույքի ձեռքբերման պահի դրությամբ շուկայական արժեքի տարբերությունը՝ 2 միլիոն 490 հազար դրամը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։