Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանա լճի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը

Լուրեր

23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
Բոլորը

Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին և Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Սևանա լճի ափամերձ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։ Ըստ դատախազության՝ հողամասի վերաբերյալ պայմանագրի ժամկետը ավարտվել է դեռ 2011 թվականին, սակայն Կադաստրի տվյալներով կառուցապատման իրավունքը մինչ այժմ դադարեցված չէ։

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ 2008 թվականի հուլիսի 3-ին ՊՈԱԿ-ի և «Ռաֆիկ և Գոռ Գասպարյաններ» ՍՊԸ-ի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՊՈԱԿ-ի և ՍՊԸ-ի միջև կնքված կառուցապատման պայմանագիրը և վերաբերելի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է եղել մինչև 2011 թվականի հուլիսի 2-ը, սակայն, ըստ Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքի, պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքը դադարեցված չէ:

Վերոշարադրյալի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրի համաձայն՝ պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո, առանց սեփականատիրոջը նախօրոք ծանուցելու, հողամասի տիրապետումն ու օգտագործումը կառուցապատողի կողմից չդադարեցնելը հիմք չէ պայմանագրի նորոգման կամ ժամկետի երկարաձգման համար՝ ՊՈԱԿ-ին միջնորդագիր է հասցեագրվել՝ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։