Մալիում ապստամբները խոցել են ՌԴ ՊՆ-ի «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մալիում տուարեգ ապստամբները պնդում են, որ խոցել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Աֆրիկյան կորպուսին» պատկանող ուղղաթիռը, հաղորդում է Al Jazeera-ն, փոխանցում է Meduza-ն։

Միջադեպը տեսագրվել է, դրա իսկությունը հաստատել է OSINTWarfare-ը։ Անձնակազմի ճակատագիրը մնում է անհայտ: Մալիում հակամարտությունը լուսաբանող թուրք լրագրող Մահմութ Բոզարսլանի պնդմամբ՝ բոլոր ուղևորները զոհվել են։

Ռուսաստանի ՊՆ-ն չի մեկնաբանել ուղղաթիռի կորուստը, սակայն կործանման մասին գրել է «Աֆրիկար» տելեգրամ ալիքը, որը ոչ պաշտոնապես կապվում է նախարարության հետ։

Մալիում ռազմական կառավարությունը, որն իշխանության է եկել 2021 թվականին հեղաշրջման արդյունքում, զինված պայքար է մղում տուարեգ ժողովրդի դեմ, որը ցանկանում է ստեղծել իր սեփական անկախ պետությունը, ինչպես նաև «Ալ-Քաիդա»-ի իսլամիստների դեմ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Աֆրիկյան կորպուսը» կռվում է պաշտոնական ռազմական իշխանությունների կողմից։

Վերջին անգամ ապստամբները ռուսական ռազմական ուղղաթիռ էին խոցել ապրիլին: Բոլոր ուղևորները զոհվել են։

Երկու ամիս առաջ կառավարական ուժերը կորցրել են երկրի հյուսիսում գտնվող կարևոր Քիդալ քաղաքը ապստամբ խմբավորումների հարձակման հետևանքով։ Մալիի պաշտպանության նախարարը սպանվել էր, իսկ «Աֆրիկյա կորպուսը»՝ կորուստներ կրել։

Ներկայում հիմնական մարտերը տեղի են ունենում Մալիի հյուսիսում գտնվող Անեֆիս քաղաքի մոտ։ Սակայն բախումներ են գրանցվել նաև Մալիի կենտրոնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի