Սոլակից «Շևրոլե» էր գողացել․ 22-ամյա կասկածյալը հայտնաբերվել է Մասիսում

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կոտայքի մարզի Սոլակ գյուղից գողացված «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է մեկ օր անց Մասիս քաղաքում։ Ոստիկանության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան, ըստ նախնական տվյալների, գողացել է Սոլակի 22-ամյա բնակիչը, որը ներկայացվել է նախաքննական մարմին։
Հունիսի 30-ի առավոտյան 112 ծառայություն ահազանգած Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մի բնակիչ հայտնել էր, որ գողացել են տան մոտ կայանված «Շևրոլե» մակնիշի իր մեքենան։

«Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Հրազդանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արագ արդյունք տվին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի գործընկերների և Արարատի մարզի պարեկների հետ համագործակցության շնորհիվ։

Պարզվեց, որ մեքենան գողացել է Սոլակ գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը։ Հուլիսի 1-ին երիտասարդն ու գողացված մեքենան հայտանաբերվեցին Մասիս քաղաքում և տեղափոխվեցին Հրազդանի բաժին։

Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։