Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով

Լուրեր

03.07.2026 | 15:56
Ռուսական բանակն Ուկրաինայի մի քանի շրջաններում տների և բենզալցակայանների վրա է հարձակվել. զոհեր կան
03.07.2026 | 15:47
Ընտրակաշառքի համար պատիժները խստացվեցին․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
03.07.2026 | 15:32
Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի
03.07.2026 | 15:19
Գռեհիկ ռեպլիկներ են անում, պետք է կանխատեսեն, որ դա կարող է վերածվել ավելի մեծ բաների. Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 15:10
Ընտրություններին մասնակցելու համար բնակության ցենզը հաստատվեց // Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահին. ԼՈՒՐԵՐ
03.07.2026 | 14:52
«Կիբեռմարտահրավեր»․ կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից
03.07.2026 | 14:37
Տիգրան Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 14:23
Մետրոպոլիտենի արդիականացման պրոցեսում կանգեր ենք ունենալու. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 14:15
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով
03.07.2026 | 14:07
Ալեն Սիմոնյանի վերջին խոսքը ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:59
Մոնակոյում ուկրաինացի գործարարի շենքի մուտքում պայթյունի գործով կասկածյալը Գերմանիայի բնակչուհի է
03.07.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի կադրերին ազատելո՞ւ եք աշխատանքից. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի աշխատակազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 13:43
Ծափահարություններ՝ Ալեն Սիմոնյանին․ Ռուբինյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց
03.07.2026 | 13:37
Ձերբակալվել է երկու անձ․ մարիխուանայի 30 փաթեթ է հայտնաբերվել
03.07.2026 | 13:23
Եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 25-ին Հանրապետության նախագահը ստորագրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների փաթեթը։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

Ըստ կառույցի՝ նոր կարգավորումներով ներդրվել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային և վերահսկելի մեխանիզմ։

Նոր ընթացակարգով նախատեսվում է՝ վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու և օրենքով սահմանված պետական տուրքը՝ հիսուն հազար դրամ վճարելու դեպքում, անձը կարող է վերականգնել վարելու իրավունքը առանց որակավորման քննություններ հանձնելու, 1 տարի ժամկետով փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր, փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նա կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով։

«Փաթեթով նախատեսվում է նաև անցումային դրույթ․ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք միայն մեկ անգամ հնարավորություն կունենան վերականգնելու իրենց վարելու իրավունքը՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։ Հաջորդիվ զրկումների դեպքում վարելու իրավունքի վերականգնումը կիրականացվի որակավորման քննություններ հանձնելուց հետո։ 🗓Կարգավորումն ուժի մեջ է մտնում հուլիսի 6-ից։

Վարելու իրավունքը վերականգնելու հնարավորությունից օգտվելու համար պետք է համապատասխան դիմումները ներկայացվեն հետևյալ ժամկետներում՝ 1) հուլիսի 6-ից սկսած 1 տարվա ընթացքում, եթե վարելու իրավունքից զրկելու ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, 2) վարելու իրավունքից զրկելու ժամկետը լրանալուց հետո՝ 1 տարվա ընթացքում, եթե զրկման ժամկետը լրանալու է հուլիսի 6-ից հետո:

Վարելու իրավունքից զրկված անձինք հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար պետք է նախապես հերթագրվեն՝ հերթագրման հարթակում ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» տողը։

Նախապես ընտրված օրը և ժամին անհրաժեշտ է ներկայանալ տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով վարորդական վկայական ստանալու համար հետևյալ փաստաթղթերը․ անձը հաստատող փաստաթուղթ, վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (50 000 ՀՀ դրամ), նոր վարորդական վկայական ստանալու համար նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12 000 ՀՀ դրամ, իսկ թվային վկայականի դեպքում՝ 6.000 դրամ), եթե հին վկայականը վերադարձման ենթակա չէ»,- ասված է հաղորդագրության մեջ։