Աննա Հակոբյանը նոր խոսնակ ունի. նախկինը մեկ ամիս էլ չաշխատեց

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Աննա Հակոբյանի խոսնակի պարտականությունները նոյեմբերի 20-ից կատարում է Հասմիկ Հարությունյանը:

Վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնող Հասմիկ Հարությունյանն ավարտել է Հյուսիսային համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որից հետո 2013-2014 թվականներին սովորել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացներ երևանյան դպրոցում, այնուհետև 2015-2018 թվականներին սովորել է Պետական կառավարման ակադեմիայի Քաղաքագիտության ֆակուլտետում:

Հասմիկ Հարությունյանը մասնագիտական վերապատրաստումներ է անցել Գերմանիայում, Խորվաթիայում, Լեհաստանում, Վրաստանում և այլուր: 2008-2013 թվականներին աշխատել է «Ազգ» օրաթերթում, 2013-2016 թվականներին «Արմենպրես» լրատվական գործակալությունում, 2016-2018 թվականներին աշխատել է Պաշտպանության նախարարությունում՝ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության Տեղեկատվական քաղաքականության բաժնի պետի տեղակալ:

Արդեն 2018 թվականի ապրիլի 7-ից մինչև նոյեմբերի 18-ը աշխատել է Արտակարգ իրավիճակների նախարարությունում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ:

Կոչումով փրկարար ծառայության մայոր է:

Հասմիկ Հարությունյանն արժանացել է նաև ԶՈՒ «Գարեգին Նժդեհ» մեդալի,հեղինակել է «Ուղեցույց հակամարության գոտում աշխատող լրագրողների համար»:

Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:

Հիշեցնենք, որ մինչ այդ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարում էր Արփինե Զարգարյանը։

Հայտարարված մրցույթից հետո ընտրված Արփինե Զարգարյանն ընդամենը մեկ ամիս էլ չաշխատեց։ Թե որն է պատճառը, փորձեցինք պարզել Արփինե Զարգարյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։