Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
02.07.2026 | 18:00Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է կառավարության դիրքորոշումը երկաթուղային ենթակառուցվածքների կառավարման և սեփականության վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ երկաթուղին հանդիսանում է Հայաստանի սեփականությունը և պետք է ծառայի բացառապես պետական շահերին։
Անդրադառնալով ռուսական կողմի հետ կնքված պայմանագրին՝ վարչապետը նշել է, որ հայկական կողմը հակված չէ միակողմանիորեն լուծարել այն և չի պատրաստվում որևէ քննարկում ունենալ գործընկերների թիկունքում։ Այնուամենայնիվ, Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը չի կարող պասիվ դիտորդի դերում լինել, երբ միջազգային երկաթգծերը կարող են շրջանցել երկիրը
Փաշինյանը հայտնեց, որ արդեն սկսել է երկաթուղու որոշակի հատվածների վերականգնման գործընթացը։
Վարչապետի խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը տեղյակ է ընթացող բոլոր պրոցեսներից և ներգրավված է քննարկումներում, սակայն սկզբունքային է մնում այն մոտեցումը, որ սեփականատերը ՀՀ-ն է, և այն պետք է արդյունավետ կառավարվի։
«Մենք չենք կարող ասել՝ դե մեր երկաթուղին է, բայց ոչինչ, թող այդպես փակուղի էլ մնա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

