ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
Բոլորը

«Այսօրվա մեր հանդիպումը վերահաստատեց, որ ԵՄ-ն ՀՀ ամենավստահելի գործընկերներից է․ ՀՀ-ն ու ԵՄ-ն մոտ են իրար առավել քան երբևէ։ Այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանանում՝ ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում»,- այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կարևորեց Եվրամիության կողմից ձեռնարկվող նոր տնտեսական քայլերը, որոնք ուղղված են հայկական ապրանքների արտահանման խթանմանը: Մասնավորապես, Եվրոպական հանձնաժողովը նախագիծ է ներկայացրել ԵՄ անդամ երկրներին՝ հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու վերաբերյալ:

«Այս որոշման առանձնահատկությունն այն է, որ դրա ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը չունենալով ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ազատ առևտրի համաձայնագիր, կօգտվի այս հատուկ գործիքից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Բացի այդ, Փաշինյանը հիշեցրեց, որ ԵՄ-ն արդեն իսկ տրամադրել է 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցություն ՀՀ-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։