ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Լուրեր

06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
Բոլորը

Եվրամիությունը մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ կհատկացնի Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի զարգացման համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար հայտարարությունում։

«Մենք ունենք Global Gateway ներդրումային ծրագիրը, և այս ծրագրի շրջանակում մինչև 200 միլիոն եվրո դրամաշնորհներ կհատկացնենք Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի զարգացման համար։ Սա կարող է հնարավորություն ստեղծել ներգրավելու մինչև 2 միլիարդ եվրոյի չափով պետական ​​և մասնավոր հատվածի ներդրումներ։ Նախագծերը կարող են ներառել, օրինակ, Նախիջևանով երկաթուղային կապի ստեղծումը և Բաքվի նավահանգստի զարգացումը»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Նա նաև շնորհավորել է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության գործընթացի արդյունքների կապակցությամբ։

«Այսօր ես կցանկանայի շնորհավորել ձեզ այս պատմական խաղաղության փաստաթղթի նախաստորագրման կապակցությամբ։ Դուք ցուցաբերել եք ձեր անձնական առաջնորդությունը, և սա հարթում է կայունության, վստահության և համատեղ բարգավաճման ճանապարհը։ Եվրամիությունը վճռականորեն աջակցում է այս խաղաղության գործընթացին, և մենք կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ։ Մենք պատրաստ ենք խթանել խաղաղությունը իրական կյանքում, և մենք պետք է աշխատենք դրա ուղղությամբ այսօր և ամեն օր»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նա նաև նշել է, որ ռուսական գազի մատակարարումը Եվրոպա դադարեցնելուց հետո Ադրբեջանը կարևոր դեր է խաղացել ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և Հարավային գազային միջանցքը դարձել է «հաջողության պատմություն» էներգամատակարարման ոլորտում. «Դրա համար ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ։ Մենք հիմա հաջորդ փուլում ենք»։

Նա նշել է, որ Ադրբեջանն իրականացնում է նոր էներգետիկ նախագծեր, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի նախագծեր։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Ադրբեջանը զգալի ներուժ ունի Կասպյան տարածաշրջանում և կարող է դառնալ մաքուր էներգիայի մատակարարման կարևոր էներգետիկ կենտրոն։

«Մենք աջակցում ենք տարածաշրջանային էներգետիկ ցանցերի ինտեգրման ձեր ծրագրերին։ Ադրբեջանը կկապի իր էներգետիկ համակարգը Եվրամիության հետ։ Սա նաև հնարավորություններ կստեղծի գազի լրացուցիչ ծավալների արտահանման համար։ Այս համատեքստում մենք նույնպես ընդունել ենք  ձեր առաջարկը։ Ես ողջունում եմ ձեր նախաձեռնությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև էլեկտրական մալուխ կառուցելու վերաբերյալ, որը շատ կարևոր քայլ է ապագայի համար»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

ԵՀ նախագահի խոսքով՝ կհայտարարեն խաղաղության խթանմանն ուղղված 20 միլիոն եվրոյի նոր ծրագրի մասին։

«Այսօր հարցը, որին կցանկանայի անդրադառնալ խաղաղության խթանմանն ուղղված 20 միլիոն եվրոյի նոր ծրագրի հայտարարումն է։ Միասին մենք ցանկանում ենք նպաստել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և ապահովել, որ խաղաղության օգուտները տեսանելի և շոշափելի լինեն սահմանամերձ տարածքներում ապրող մարդկանց առօրյա կյանքում։ Օրինակ, մենք կներդնենք առողջապահական ծառայությունների բարելավման մեջ՝ շտապօգնության մեքենաներ գնելով։ Անվտանգությունն ապահովելու համար մենք կկենտրոնանանք ականազերծման վրա։ Մենք կներդնենք միջոցներ ուժեղ տեղական համայնքների կառուցման մեջ՝ գյուղական զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, ճշգրիտ գյուղատնտեսության և այլ ոլորտների միջոցով։ Բնականաբար, փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությունը նույնպես կարևոր մաս կկազմի այս ծրագրի»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Եվրամիությունն առաջարկում է Բաքվում անցկացնել տարածաշրջանային կապի վերաբերյալ համաժողով, որը կմիավորի Եվրամիությունը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան, եզրափակել է ֆոն դեր Լայենը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի