«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է շուրջ 30 մլն դրամի հափշտակության գործով

Լուրեր

22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նախկին տնօրենի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ կոմիտեի՝ նախկին տնօրենը բժշկական կենտրոնում ձևականորեն աշխատանքի ընդունված անձանց անվամբ աշխատավարձեր վճարելու միջոցով կատարել է առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք․ պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։

«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2001-2020 թվականներին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր պաշտոնավարման ժամանակահատվածում բժշկական կենտրոնի աշխատակիցների և մի շարք այլ անձանց օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիք։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնյան իր հետ փոխկապակցված անձանց ձևական ընդունել է բժշկական կենտրոն աշխատանքի, սակայն, վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններում, ԲԿ-ի պաշտոնատար անձանց օժանդակությամբ շրջանառության մեջ է դրել աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա հիշյալ անձինք աշխատավարձ են ստացել: Արդյունքում՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ին պատճառվել է շուրջ 30 մլն ՀՀ դրամի վնաս։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար բժշկական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ),  (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256–րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), ՀՀ քրեական օրենսգրքի 256–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), (համապատասխանում Է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1-ին մասին):

Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնի նախկին տնօրենն ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու ամբողջությամբ վերականգնել հանցագործությամբ պատճառված շուրջ 30 մլն ՀՀ դրամի վնասը։ Նրա ու ևս 8 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։