Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել

Լուրեր

30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 30-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատական նիստում, որն անցկացվել է Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ ու դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի մասնակցությամբ, հայ գերիներին տրամադրվել են թարգմանիչներ իրենց տիրապետած լեզուներով՝ հայերեն և ռուսերեն, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանությունն ապահովելու համար։​

Նիստին մասնակցել են, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական ​​մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան։

Սկզբում նշվել է, որ  հայ գերիներից Մադաթ Բաբայանին ու Դավիթ Բաբայանին պաշտպանող երկու փաստաբաններից մեկնը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել դատական ​​նիստին։ Այդ պատճառով նրանց համար նշանակվել են նոր պաշտպաններ։ Հայ գերիները չեն առարկել նրանց մասնակցության դեմ։

Այնուհետև Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը դիմել է դատարանին՝ նշելով, որ ցանկանում է ներկայացնել իր կողմից պատրաստված մեկնաբանությունները՝ դատական ​​արձանագրություններին ծանոթանալուց հետո։

Իշխանյանին տեղեկացվել է, որ քանի որ արձանագրությունների վերաբերյալ մեկնաբանություններն ադրբեջաներեն չեն, դրանք պետք է ներկայացվեն դատարան թարգմանությունից հետո։ Նշվել է, թե մեկնաբանությունները պետք է ներկայացվեն գրավոր, այլ ոչ թե բանավոր, և ադրբեջաներեն։ Դավիթ Իշխանյանը խնդրել է պայմաններ ստեղծել թարգմանչին իր դիտողությունները տրամադրելու համար։ Նախագահող դատավորը նշել է, որ համապատասխան հնարավորություն կտրվի։

Իր հերթին, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը խնդրել է պայմաններ ստեղծել իր նորանշանակ պաշտպանին հանդիպելու համար։

Դատական ​​նիստը շարունակվել է պաշտպանական կողմի կողմից բողոքները հիմնավորող ելույթներով։ Դավիթ Ալլահվերդյանի պաշտպանը դատարանին խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ արդարացնող դատավճիռ կայացնել։ Ալլահվերդյանը նշել է, որ ինքը կողմ է իր պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքին և համաձայն է դրանում ներկայացված փաստարկների հետ։

Այնուհետև ելույթ է ունեցել Մելիքսեթ Փաշայանի պաշտպանը։ Նա դատարանին խնդրել է չեղարկել վերջինիս նկատմամբ 2026 թվականի փետրվարի 5-ի կայացրած մեղադրական դատավճիռը և արդարացման դատավճիռ կայացնել։ Մելիքսեթ Փաշայանն ասել է, որ աջակցում է իր պաշտպանի արտահայտած դիրքորոշմանը։ Նա նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում։

Այնուհետև ելույթ է ունեցել Դավիթ Իշխանյանի պաշտպանը։ Նա դատարանին խնդրել է չեղյալ համարել Իշխանյանի դեմ 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ։

Դատական ​​նիստն ընդմիջվել է՝ հայ գերիների և նրանց պաշտպանների միջև առանձին հանդիպումներ կազմակերպելու համար։

Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի