ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը՝ ընկերության դիմումի հիման վրա

Լուրեր

23.10.2026 | 11:00
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում
23.10.2026 | 10:55
Հայաստանը և ԱՄՆ-ն քննարկել են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը
23.10.2026 | 10:45
Թրամփը հայտնել է, որ Մասկը վերականգնել է Starlink-ին Ուկրաինայի լիարժեք հասանելիությունը
23.10.2026 | 10:33
Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են
23.10.2026 | 10:22
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 10:10
Արման Ծառուկյանը հարձակվել է Դիլոն Դենիսի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 10:04
Նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ նիստում կարող է որոշում կայացվել Հայաստանի անդամակցության հարցով․ Մասադիկով
23.10.2026 | 09:55
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանին՝ սահմանային անվտանգության և TRIPP-ի երթուղիների պաշտպանության համար
23.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 09:30
Եվրոպա լիգա. Զախարյանի գոլը, «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 30-ի նիստում բավարարել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊԸ դիմումը և որոշել 2026 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել ընկերությանը 2021 թվականի փետրվարի 3-ին տրամադրված հեղինակազորման վկայագիրը։ Նույն նիստում ՀՌՀ-ն նաև հայտարարել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման նոր մրցույթների մասին, իսկ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ն «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» ծրագրով օրենքի պահանջները խախտելու համար տուգանվել է 100 հազար դրամով։

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 30-ին գումարեց հերթական նիստը։ Հաստատելով նիստի օրակարգը՝ ՀՌՀ-ն քննարկեց հետևյալ հարցերը՝

  1. «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
  2. «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊԸ հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:
  3. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային և մարզային` ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթներ հայտարարելու վերաբերյալ:
  4. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ:
  5. «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 21 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Առաջին հարցով ՀՌՀ-ն որոշեց հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։

Այնուհետև Հանձնաժողովը որոշեց բավարարել «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊԸ դիմումը և 2026թ․ հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 2021թ․ փետրվարի 3-ին տրամադրված հեղինակազորման վկայագիրը։

ՀՌՀ-ն հունիսի 30-ին որոշեց հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային և մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթներ, որոնց մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական կայքերում:

Հաջորդ հարցով Հանձնաժողովը որոշեց հրապարակել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը ՀՌՀ-ի պաշտոնական կայքում և հուլիսի 8-ը սահմանել մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օր։

Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝  ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ն։

Հանձնաժողովն իրականացրել է «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» տեսալսողական ծրագրի 2026թ․ հունիսի 3-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հասցվող օգտագործման հետևանքով առողջությանը վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթների պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։

Արձանագրության համաձայն՝ Հեռարձակողի ծրագրով հունիսի 3-ին հեռարձակված «Շնագայլ» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, սակայն ֆիլմի մեկնարկը չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։

Հանձնաժողովը որոշեց «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 33-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000 ՀՀ դրամով:

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- ասված է հաղորդագրությունում։