Ամուսնալուծված, երեխա ունեցող արցախցիներից ովքեր կարող են դիմել բնակապահովման ծրագրին. մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 17:37
Դիմումները կարդալիս տպավորություն է, թե ՀՀ ընտրազանգվածը զոմբի է․ ՍԴ դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 17:25
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
29.06.2026 | 17:10
Ինչո՞ւ և ինչո՞վ եք Ձեզ կաշկանդել․ Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:59
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում
29.06.2026 | 16:47
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում
29.06.2026 | 16:39
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա»-ի երեք կաթնամթերքի արտադրությունը
29.06.2026 | 16:28
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ այս շաբաթ կայանալիք տեխնիկական բանակցությունների մասին լուրերը
29.06.2026 | 16:23
Նախնական ԲՀԿ-ն չէր անցնում, իսկ երբ անվավեր ճանաչեցինք երկու ընտրատեղամասի արդյունքը, տվյալ չկար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:14
Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 15:56
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով 5 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել
29.06.2026 | 15:51
ՔՊ-ն ՌԴ-ի մասով հակափաստարկ չի ներկայացրել. Արամ Վարդևանյանը` Սեդա Սաֆարյանի հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:40
Սեդա Սաֆարյանի հարցադրումը պնդո՞ւմ էր. հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:29
Իրանի նախագահը հայտարարել է իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվներն ապասառեցնելու պայմանավորվածության մասին
29.06.2026 | 15:20
«Թրամփի ուղին» միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից․ ՌԴ ԱԳ փոխնախարար
29.06.2026 | 15:18
Սեդա Սաֆարյանն աչքերիս էր նայում ու հարցի անվան տակ պնդում անում. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք ունենում էինք դեպք ամուսնալուծված ընտանիքներում, երբ երեխաները՝ անչափահաս, մի ծնողի խնամքին էին, իսկ ծրագրին դեռևս դիմում էր մյուս ծնողը, և այս դեպքում մենք ունեինք խնդիր, քանի որ մինչ այս փոփոխությունը անչափահաս երեխան քանի դեռ իր իրավունքը հավաստագիր ստանալու չէր իրացրել որևէ ծնողի հետ, մյուս ծնողը չէր կարողանում դիմել։ Այժմ կարգավորումն այնպես է, որ եթե կա դատարանի վճիռ առ այն, թե ում հետ պետք է բնակվի անչափահաս երեխան, համակարգը ևս այդպես է արձագանքում, այսինքն՝ երեխան որպես ընտանիքի պարտադիր անդամ համարվում է այն ընտանիքում պարտադիր անդամ, ում դատարանի վճռով վերագրված է այդ իրավունքը, իսկ եթե չունենք դատարանի վճիռ՝ իրավունքը ավտոմատ վերագրվում է մայր ծնողին»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ այս պահից սկսած՝ բոլոր այն ամուսնալուծված ծնողները, որոնց խնամքին չէ երեխան, կարող են այլևս դիմել և ստանալ հավաստագիր՝ առանց դիմում-հայտարարության մեջ անչափահաս երեխայի տվյալը լրացնելու, քանի որ այդ իրավունքը այլևս վերագրված է կա՛մ դատարանի որոշմամբ խնամակալ հանդիսացող ծնողին, կա՛մ մայր ծնողին։

«Ներկայում դեռևս ծրագրային ապահովումը թարմացված չէ, քանի դեռ ծրագրային ապահովումը չկա, նրանք կարող են դիմել նախարարություն, դիմումի հիման վրա մեխանիկական եղանակով հավաստագիրը կգեներացվի, իսկ առաջիկայում նաև կլինի ծրագրային ապահովումը և ինքնաշխատ եղանակով այդ հավաստագիրը կգեներացվի։ Սա հայր ծնողների կողմից բարձրացված խնդիր է, որովհետև հիմնականում չունենք դատարանի վճիռ և երեխաների խնամքը հանձնված է մայր ծնողներին։ Երկրորդ շատ կարևոր փոփոխությունը վերաբերում է այն ընտանիքներին, որոնց դիմում-հայտարարությունը մերժվել է ընտանիքում մանկահասակ երեխայի տվյալների բացակայության հիմքով։ Միջգերատեսչական հանձնաժողովին դիմած դիմումների մեջ բազմաթիվ էին այն դիմումները, որտեղ դիմումը մերժվել էր մինչև 6 տարեկան երեխայի տվյալների բացակայության հիմքով, այսինքն՝ տվյալները առկա չեն Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղահանվածների շտեմարանում։ Պատճառը շատ տարբեր կարող էր լինել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, այսինքն՝ կա՛մ մուտքագրող օպերատորն է թերացել, կա՛մ ծնողը տվյալը չի ներկայացրել, կա՛մ երեխան ծնվել է Հայաստանում և հետևաբար ֆիլտրի տակ է ընկել։ Պատճառները տարբեր էին, բայց պետք էր լուծում, և քանի որ միջգերատեսչական հանձնաժողովն էլ բնականաբար այդ դիմումին դիմումը բավարարում էր և հավաստագիր էր շնորհում ընտանիքին, որոշվեց, որ եթե 23 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ երեխայի 6 տարին լրացած չի եղել և ընտանիքի դիմումը մերժվում է բացառապես այդ երեխայի տվյալների բացակայության հիմքով, այլևս այդ դիմումները չեն մերժվի, և միայն այդ երեխայի գործոնով պայմանավորված դիմումը չի մերժվի և կհաստատվի։ Այսինքն՝ եթե ունենք մինչև 6 տարեկան երեխա, ում 6 տարին լրացած չի եղել տեղահանության օրվա դրությամբ, և ընտանիքի մյուս բոլոր անդամների մոտ ամեն ինչ նորմալ է տվյալներում, երեխան ավտոմատ կհամարվի շահառու և դիմումը այլևս չի մերժվի։ Այսպիսի մերժված դիմումներ մենք բավականին շատ ունեինք, այս պահից այդ դիմումները ևս արդեն կհաստատվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։