Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր վերաքննիչ բողոք կներկայացնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
29.11.2018 | 11:25ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր վերաքննիչ բողոք են ներկայացնելու: Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ բողոք են ներկայացնելու՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր։
Ըստ Ալումյանի՝ հիմք են ընդունելու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը: Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի գաղտնալսման փաստով քրեական գործ է հարուցվել: