Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ խոշտանգումների և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորման կանխարգելումը, յուրաքանչյուր հաղորդման անկախ ու արդյունավետ քննությունը, մեղավորների պատասխանատվության ենթարկումը և զոհերին համապարփակ աջակցության ապահովումը պետության անշեղ պարտավորություններն են։

«Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է։ Այս օրը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է՝ վերահաստատելու խոշտանգումների բացարձակ արգելքի, ինչպես նաև խոշտանգում վերապրած անձանց իրավունքների պաշտպանության և արդյունավետ աջակցության ապահովման միջազգային հանձնառությունը։

Այս օրը ևս մեկ հնարավորություն է` ընդգծելու, որ խոշտանգումների դեպքերի բացառումը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլև մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքների արտահայտություն։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական պետական քաղաքականություն և բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանք։

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի ցանկացած ձևի կանխարգելումը, դրանց վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդման արդյունավետ, անկախ և անաչառ քննությունը, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև զոհերի աջակցության պատշաճ կառուցակարգերի առկայությունը պետության անշեղ պարտավորություններից են։

Որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը։ Տարիների ընթացքում իրականացված մշտադիտարկումների, ինչպես նաև տարեկան և արտահերթ զեկույցների շրջանակում հետևողականորեն արձանագրվել են ոլորտում առկա համակարգային խնդիրները՝ մասնավորապես, խոշտանգումների կանխարգելման երաշխիքների ամրապնդման, խոշտանգումների հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման արդյունավետ մեխանիզմների ձևավորման և վատ վերաբերմունքի զոհ դարձած անձանց համապարփակ աջակցության ապահովման անհրաժեշտության առումով։

Այս համատեքստում ընդգծում եմ, որ խոշտանգում վերապրած անձինք և նրանց ընտանիքները պետք է ունենան պետության կողմից երաշխավորված, հասանելի և շարունակական հոգեբանական, բժշկական, սոցիալական և վերականգնողական ծառայություններ։ Նման աջակցությունը մարդու արժանապատվության վերականգնման և իրավունքների լիարժեք ապահովման կարևոր նախապայման է։

Միաժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ ազատությունից զրկված անձանց նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների վերաբերյալ ահազանգեր և բողոքներ: Յուրաքանչյուր նման դեպք պահանջում է անհապաղ արձագանք, արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ և անկախ, անաչառ ու համակողմանի քննություն։

Կրկին ընդգծում եմ՝ պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները խոշտանգումների կանխարգելման, յուրաքանչյուր հաղորդման արագ և արդյունավետ քննության և տուժածների իրավունքների լիարժեք վերականգնման համար։

Վստահ եմ, որ միասնական և շարունակական աշխատանքի արդյունքում հնարավոր է ձևավորել հասարակություն, որտեղ խոշտանգումների և վատ վերաբերմունքի որևէ դրսևորում հանդուրժելի չի լինի»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։