Ուսանողի ծեծած և սկանդալի կիզակետում հայտնված խորեոգրաֆը կվերադառնա օպերային թատրո՞ն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ժամանակին ուսանողի ծեծած, աշխատանքից ազատված և սկանդալային պատմության կիզակետում հայտնված Արմեն Գրիգորյանը, որը մինչև 2013 թ. Երևանի պարարվեստի քոլեջի տնօրենն էր, իսկ ավելի վաղ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը, վերադառնալու է թատրոն: Այս մասին հայտնում են Factor.am-ի աղբյուրները:

Նրանք նշում են, որ թատրոնի ստեղծագործական հատվածում առկա է խուճապ, քանի որ շատերը չեն ցանկանում աշխատել Գրիգորյանի հետ: Վերջինս, նրանց հավաստմամբ, մեկ անգամ չէ, որ հայտնվել է վերոնշյալ միջադեպի նման պատմությունների կենտրոնում:

«Վստահ ենք, որ նա կզբաղեցնի թատրոնի ղեկավար պաշտոններից մեկը: Հյուրախաղերի անվան տակ Գրիգորյանին կբերեն Հայաստան ու, այսպես ասած, ոտքը կպնդացնեն թատրոնում: Հիմա թատրոնի ղեկավարությունն այդ մասին բացահայտ չի խոսում, քանի որ խուսափում է սկանդալներից»,- փոխանցում են մեր աղբյուրները:

Նշենք, որ օրեր առաջ «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում Ա.Գրիգորյանն ասել էր, որ նախապատրաստական աշխատանքներ է տանում Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի և արտասահմանյան թատրոնների առաջատար մենապարողների մասնակցությամբ 2018թ. հունվար-փետրվար ամիսներին Մալայզիայում ներկայացնելու Չայկովսկու «Շչելկունչիկ», «Կարապի լիճ», Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետները` «խտացրած» տարբերակով: Նա նաև հավելել էր, որ այդ նպատակով բանակցություններ է վարել Ազգային օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ ու ստացել նրա նախնական համաձայնությունը:

Factor.am-ը թեմայի շուրջ զրուցեց Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական Կարեն Շահինյանի հետ: «Մեծ պատիվ կլիներ, եթե Արմեն Գրիգորյանի պես բանիմաց, պրոֆեսիոնալ մասնագետը, լուրջ ղեկավարը, որին լսում և ենթարկվում էին, վերադառնար թատրոն, ընդ որում` անպայման չէ որպես գլխավոր բալետմայստեր, բայց նման որոշում թատրոնում դեռ չկա»,- ասաց նա:

Հարցին, թե Օպերային թատրոնի ղեկավարության համար նշանակություն չունի այն փաստը, որ Գրիգորյանը նախկինում ուսանողի ծեծելու հետ կապված սկանդալային պատմության կիզակետում է եղել, Շահինյանը պատասխանեց. «Առաջին անգամ եմ լսում: Համենայն դեպս ես չեմ ասում, թե ծեծը լավ բան է: Եթե Արմենն ուսանող է ծեծել, դա շատ վատ բան է: Բայց կյանքը փորձություն է, բոլորս սխալներ ենք արել: Եթե ժամանակին ուսանող է ծեծել, վստահ եղեք, դա չի հանդիսանում փաստ, որի պատճառով նա այսօր իրավունք չպետք է ունենա ինչ-որ բան ղեկավարելու: Կյանքը շարունակվում է: Միգուցե ինքը փոշմանել է, որ մարդ է ծեծել: Եթե ղեկավար է եղել ու ծեծել է, շատ վատ բան եք ասում, բայց պարզ կարող եմ ասել, որ Արմենը բացառիկ պարող է, և ես ուրախ կլինեմ, որ նա իր հայրենիքին ծառայի: Հավատացնում եմ, որ եթե ես թատրոնում եմ, ինքը է՛լ մարդ չի ծեծի: Նա իմ շատ հարազատ ընկերն է, երիտասարդ եղբայրը»:

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի 11-ին Պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով ազատվել էր աշխատանքից: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով` նա աշխատանքից ազատվել էր վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով: Փոխնախարարը հաստատել էր այն տեղեկությունը, որ Արմեն Գրիգորյանը մի ուսանողի էր ծեծել, ում ծնողներն այդ մասին տեղյակ էին պահել նախարարությանը: Նա նաև հայտնել էր, որ ստեղծվել էր հանձնաժողով՝ ծառայողական քննություն անցկացնելու համար:

Ինքը` Գրիգորյանը, սակայն, պնդել էր, որ իր «գլխին սարքել են»: «Ընդամենը մեկ հարված եմ հասցրել առաջին կուրսի ուսանողի` լկտի արարքի համար»,- ասել էր նա:

Իսկ Արմեն Գրիգորյանի կինն էլ` Մարինա Գրիգորյանը, հայտարարել էր, որ ամուսնու աշխատելը ձեռնտու չէր միայն այդ ժամանակվա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, քանի որ, նրա խոսքով, իր ամուսինը մատնանշել է նախարարության գործունեության սխալներն ու ենթարկվող տեսակ չի եղել:

Այդ պատմություններից հետո 1980-2013թթ. Երևանի թատրոնում սկզբում որպես մենապարող, 2004-07թթ.՝ գլխավոր բալետմայստեր աշխատած Արմեն Գրիգորյանը, որի վերջին աշխատավայրը հենց Երևանի պարարվեստի քոլեջն էր (2009-13թթ. աշխատել է որպես տնօրեն), հեռացավ Հայաստանից և գործունեություն ծավալեց արտերկրում:

Այսօր նա Դոնի Ռոստովի օպերային թատրոնի գլխավոր բալետմայստերն է: Եվ նրա` օպերային թատրոն վերադառնալու տեղեկությունը տարակարծություների առիթ է տալիս. եթե Գրիգորյանին որպես մասնագետ այսօր արդեն սկսել են բարձր գնահատել և այդ ֆոնին ծեծի հանգամանքն անտեսել, ինչո՞ւ նույնը տեղի չունեցավ 4 տարի առաջ: Տպավորությունն այնպիսին է, որ մշակույթի նախարարի փոփոխությամբ պայմանավորված` փոխվել են նաև Գրիգորյանի հանդեպ մոտեցումները:

Աննա Բաբաջանյան