Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ

Լուրեր

25.06.2026 | 14:33
Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ
25.06.2026 | 14:30
Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
25.06.2026 | 14:25
Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից
25.06.2026 | 14:17
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քննադատական ​​ձայները լռեցնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
25.06.2026 | 14:13
Պետք է սովորենք` մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:05
«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի ասուլիսը ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
25.06.2026 | 13:44
Եթե ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ՝ զրպարտության հոդվածի հատկանիշներով։ Հայցի համար հիմք է հանդիսացել Չախոյանի՝ մայիսի 23-ի 54 վայրկյան տևողությամբ տեսանյութը, որը սկսվում է այսպես․ «Թվում է, թե պետական դավաճանություն գործած, Հայաստանի դեմ լրտեսություն արած, պետական գաղտնիքները գումարով ծախած Թևանյան Անդրանիկի․․․»։

Թևանյանը դատարանից խնդրում է պարտավորեցնել Չախոյանին ֆեյսբուքյան էջով և լրատվության միջոցներով ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել իր հասցեին տարածված «զրպարտություն համարվող փաստացի տվյալները», իսկ հերքումը հրապարակել հետևյալ բովանդակությամբ։

«ՀԵՐՔՈՒՄ, 23.05.2026 թվականին իմ ֆեսյբուքյան կայքէջում հրապարակավ տեսանյութի ընթացքում Անդրանիկ Թևանյանի՝ «պետական դավաճանություն գործած», «լրտեսություն արած», «պետական գաղտնիքները գումարով ծախած», «գործակալական ցանցի անդամ» լինելու անելու վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են»:

Բացի այդ, Անդրանիկ Թևանյանի որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, պահանջում է Տարոն Չախոյանից բռնագանձել 6 մլն դրամ, պետական տուրքի համար նախապես վճարված 310 հազար դրամը, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Հայցադիմումն ընդունվել է վարույթ և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

Հիշեցնենք՝ մայիսի 21-ին Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին․ նա մեղադրյալի աթոռին հայտնվեց պետական դավաճանության ու լրտեսության հոդվածներով։ Նա ձերբակալվեց, ավելի ուշ՝ երկու ամսով կալանավորվեց։

Քրեական հետապնդում հարուցելու և անձեռնխելիությունից զրկելու մասով Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ բավարարել էր։

Ռոզա Վարդանյան