Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց

Լուրեր

22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:15
Փաշինյանը 2 տարի ունի․ կա՛մ ընդդիմությանը կհամոզի, կա՛մ նոր ընտրություններ կլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 20:09
Ֆրանսիայում հաստատվել է անասունների շրջանում տարածված Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը․ վարակվածը մահացել է
22.10.2026 | 20:00
Դե «կրակեք ձեր ոտքին», ինչ է՝ ՌԴ-ն թերացավ անվտանգային պարտականություններում․ Փաշինյանն էր ՀԱՊԿ-ի նախագահողը․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Փաստաբանի խոսքով՝ Չալաբյանը կպահվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, իսկ տեսակցությունները թույլատրված կլինեն միայն պաշտպաններին։

«Որոշմանը չեմ ծանոթացել, այնուամենայնիվ, ներկայացված միջնորդությունը և հիմնավորումները բավարար չէին կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, ավելին՝ բավարար չէին ընդհանրապես որևէ խափանման միջոց ընտրելու համար։ Բնականաբար, զարմացած ենք ինչ-որ առումով, ինչ-որ առումով էլ զարմացած չենք»,- ասաց Հարությունյանը։

Պաշտպանը հրաժարվեց անդրադառնալ գործի փաստական հանգամանքներին և հրապարակված ձայնագրությանը՝ նշելով, որ դրա վերաբերյալ մեկնաբանություններ տալը նպատակահարմար չի համարում։

«Հետագա փուլերում, երբ արդեն բաց դատավարություն կլինի, բոլորը կհամոզվեն, որ սա Ավետիք Չալաբյանի նկատմամբ հերթական շինծու քրեական գործն է, և մեղադրանքը փլվելու է դատարանում։ Ընդ որում՝ սա ավելի զավեշտալի գործ է, քան նախորդ գործը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։

Նշենք, որ Չալաբյանը ձերբակալվել էր այսօր առավոտյան։ Նրան մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար։ Չալաբյանը սուտ է որակել մեղադրանքը։

Հիշեցնենք, որ ընտրություններից մեկ օր առաջ ձայնագրություն տարածվեց տելեգրամյան մի ալիքում, որտեղ երկու տղամարդ ու մի կին ռուսերենով խոսում են Ռուսաստանում ապրող հայերի՝ Հայաստանում ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին։ Ձայնագրության հրապարակումից հետո «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը գրել էր, թե դիմելու են Քննչական կոմիտե, որպեսզի այդ ձայնագրությունը կցվի ՌԴ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի համար նախաձեռնված քրեական վարույթին։ Այսօր էլ նա ֆեյսբուքում ենթադրել է, որ այդ հաղորդման հիման վրա են ձերբակալել Ավետիք Չալաբյանին։ Քննչական կոմիտեն հաստատել է՝ Ավետիք Չալաբյանը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով 2026 թվականի մայիսին մեկնել և հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ։

Ըստ կոմիտեի՝ այդ հանդիպումների ընթացքում համոզելու, ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ ձեռք է բերվել համաձայնություն:

ՔԿ-ն հայտնում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը Ավետիք Չալաբյանն է:

Հավելենք, որ «Ուժեղ Հայաստանն» ու «ՀայաՔվեն» ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ համագործակցության հուշագիր էին ստորագրել։

Արփի Հակոբյան