Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մարդիկ չեն կարողանում տարբերակել՝ քաղաքական սուր ելույթներին քաղաքական սուր ելույթներով է պետք պատասխանել»,-լրագրողների հետ զրույցում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին խոսելիս նշել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ ծեծկռտուքը սկսվեց այն բանի հետո, երբ իշխանական ավագանու անդամները ընդդիմության կողմից ենթադրյալ ընտրակաշառքի մասին խոսեցին, ինչպես նաև լրտեսության և պետական դավաճանության համար մեղադրվող Անդրանիկ Թևանյանի մասին։

Լրագրողի հարցին՝ Թևանյանի անմեղության կանխավարկածը չհարգելը նորմա՞լ երևույթ է, Գրիգորյանն արձագանքեց․ «Իսկ երբ որ իշխանությանը վարչական ռեսուրսի չարաշահում են վերագրում, այդ ո՞ր դատական ակտով է։ Իշխանությանը վերագրվող ո՞ր իրավախախտումն է դատական ակտով փաստաթղթավորված, մեկի անունը ասե՛ք։ Այդ ո՞նց է այդ երկակի ստանդարտը. այսինքն՝ երբ որ իշխանությանը քննադատելուց են լինում, այդտեղ անմեղության կանխավարկած չկա՞, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջ չկա՞։ Հենց ընդդիմության մասին ենք սկսում խոսել, նոր այդ ժամանակ դառնում է՝ «վա՛յ, անմեղության կանխավարկածը»»,- նշեց փոխքաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։