Լավ են պատրաստված եղել և, ցավոք, չեն թողել հետքեր. ԱԱԾ պետը մանրամասներ է ներկայացնում գաղտնալսման գործից

Լուրեր

24.07.2026 | 15:46
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
24.07.2026 | 15:39
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
24.07.2026 | 15:30
Երևանում կայացել է Ավանդական կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը
24.07.2026 | 15:19
Ծառուկյանի գործով արդարադատության հետ գործ չունենք, սա քաղաքական հետապնդում է. Արա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:10
Քրվարույթ և ձերբակալություն՝ բլոգերի հետ վիճաբանությունից հետո // Թրամփ-Զելենսկի հանդիպում է նախատեսվում․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 15:03
Ռումինիայի երկնքում ԱԹՍ է խոցվել. սա Ուկրաինայում պատերազմից ի վեր առաջին դեպքն է
24.07.2026 | 14:58
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
24.07.2026 | 14:49
Էբոլայի իրավիճակը աշխարհում՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 14:40
Պենտագոնը ՌԴ 33 համալսարան և հետազոտական ​​ինստիտուտ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնալիք է ճանաչել
24.07.2026 | 14:36
Յուրգեն Կլոպը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
24.07.2026 | 14:33
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
24.07.2026 | 14:25
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
24.07.2026 | 14:16
Ուրցաձորի Տափի բերդում պահպանվել են միջնադարյան ամրոցը, 13-րդ դարի եկեղեցին, գրչության կենտրոնի հետքերն ու «Գոհար թագուհու վանքի» ավերակները
24.07.2026 | 14:08
Զելենսկին հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ․ ԶԼՄ-ներ
24.07.2026 | 14:00
ՀՀ դեսպանը Կախեթիի ղեկավարի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հարցերը
Բոլորը

Ազգային անվտանգության տնօրենին և Հատուկ քննչական ծառայության պետին գաղտնալսողների մոտավոր շրջանակը պարզ է, սակայն չկան փաստական ապացույցներ: Այս մասին այսօր Հատուկ քննչական ծառայությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Մարդիկ, որոնք արել են այդ գործը, ի սկզբանե իմացել են, որ Ազգային անվտանգության ծառայությունը և ողջ իրավապահ համակարգը ջանք և եռանդ չեն խնայելու գործը բացահայտելու համար: Իրենք շատ լավ են պատրաստված եղել և, ցավոք, չեն թողել հետքեր, որոնցով կկարողանանք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց»,- հայտնեց Արթուր Վանեցյանը:

Ըստ ԱԱԾ տնօրենի՝ Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է օպերատիվ աշխատանք և օպերատիվ աշխատանք իրականացնելու ժամանակ ԱԱԾ-ի հետ գաղտնի հիմունքներով համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երևում, սակայն անգնահատելի է: Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվում է տեղեկություն, բայց չի լինում այդ տեղեկությունը փաստաթղթավորել, այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին: Արթուր Վանեցյանը դժվարացավ ասել՝ կկարողանա՞ն փաստագրել և քրեական պատասխանտվության ենթարկել այդ մադկանց, ասաց՝ ժամանակը ցույց կտա:

«Որևէ մեկի մտքով չէր անցնի, որ կարող են լսել ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին, ավելին՝ այդ խոսակցությունները հրապարակեին: Տեղեկատվությունը տարածելու և հետքեր չթողնելու համար իրենք գործել են շատ զգույշ, սեպտեմբերի 6-ից տեղադրվել է և տարածվել, ինչն էլ պատճառ է, որ չենք կարողանում գտնել»,- պարզաբանեց Վանեցյանը՝ նաև տեղեկացնելով, որ տեսանյութը համացանց է ներբեռնվել Իսպանիայից:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։