«Ինչ-որ նոր գործ են կրկին հորինել և կարել»․ ձերբակալված Ռուբեն Հակոբյանն արդեն Քննչական կոմիտեում է

Լուրեր

22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն արդեն ձերբակալվել է և այս պահին Քննչական կոմիտեում է։ Կառույցից դեռ մանրամասներ չեն հայտնում, թե քրեական որ վարույթի շրջանակներում են գործողությունները կատարվում։

Նրա որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախկին անդամ Սամվել Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել, նշելով․ «Ինչ-որ նոր գործ են կրկին հորինել և կարել հորս՝ քաղաքական հարցազրույցների, արտահայտությունների համար են դրել ինչ-որ նոր քրեական գործ։ Իմ հայրը ո՛չ հանցագործ է, ո՛չ կոռուպցիոներ է, մեր տանն առհասարակ հանցագործներ չկան, բայց հենց այս պահին իմ ընտանիքի վրա միայն երևի մի հինգ-վեց տարբեր տեսակի դատական գործեր կան։ Մենք տեսնում ենք՝ ինչպես է վարչական ռեսուրսը մսխվում, ինչպես է քրեաիրավական ուժային կառույցները օգտագործվում ռեպրեսիաների համար։ Մենք ապրում ենք մի երկրում, որում կան շատ հանցագործություններ, շատ ապօրինություններ, բայց դրանց հետևից չեն գնում, գնում են մենակ ընդդիմադիրների հետևից»։

Այսօր առավոտյան դաշնակցական նախկին պատգամավորը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ եկել են իրեն ձերբակալելու։

Հիշեցնենք՝ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դեռևս նախորդ տարի էր քրեական հետապնդում սկսվել հարցազրույցներից մեկում հնչեցված խոսքի համար։ ՔԿ-ն իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրել:

 

Ռոզա Վարդանյան