Դավիթ Ղազինյանը դատի է տվել ԿԸՀ-ին․ պահանջում է իր մասով երկու որոշումներն անվավեր ճանաչել

Լուրեր

21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
Բոլորը

Երեկ կալանավորված «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը դատական հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և իրեն ազատությունից զրկելուն համաձայնություն տալու ԿԸՀ որոշումները։

Մասնավորապես, հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։ Դատախազությունը ներկայացրել էր երկու դիմում՝ հանձնաժողովին խնդրելով  քրեական հետապնդում հարուցելու և թեկնածուին ազատությունից զրկելուն համաձայնություն տալ։ Հունիսի 17-ին ԿԸՀ-ն երկու միջնորդություններն էլ բավարարել էր, ժամեր անց Դավիթ Ղազինյանը ձերբակալվել էր, արդեն հաջորդ օրն առավոտյան՝ երկու ամսով կալանավորման որոշում էր կայացվել։

Ղազինյանի կողմից ներկայացված հայցն ընդունվել է վարույթ, մակագրվել Վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանին։ Վերջինս Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է ներկայացնել հունիսի 17-ի որոշումների կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը ողջ ծավալը, ինչպես նաև արտահերթ նիստի ձայնագրությունները։ ԿԸՀ-ն պետք է դրանք անհապաղ ներկայացնի՝ որոշումը ստանալու պահից։

Հիշեցնենք՝ հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն և ձայնագրություն էր տարածել, որտեղ նշվում էր Ղազինյանի կողմից 1,4 մլն դրամ ենթադրյալ ընտրակաշառք տալու մասին։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանը, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»։

Դավիթ Ղազինյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Չկա այդպիսի գումար, ես չգիտեմ՝ ով ում է տվել, ինչ է արել, չկա այդպիսի գումար: Նախ եթե անգամ տեսականորեն դա տրված լիներ, ի՞նչ է նշանակում, ես մտել եմ տարածք կամ տվել եմ գումար ինչ-որ մեկին, ասել եմ սա ընտրակաշառքի գումար է: Աբսուրդ է էլի»,-ասել էր նա:

Ռոզա Վարդանյան