Ադրբեջանը ոչնչացրել է Աստղաշենի երկու հուշարձանները․ Artsakh Monuments

Լուրեր

17.06.2026 | 16:30
Փաշինյանն ու կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին․ ՈՒՂԻՂ
17.06.2026 | 16:26
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի մանդատը և գա ԱԺ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 16:22
Էստեղ գալիք ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, որը մեխվելու է նրանց ճակատին․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 16:19
Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում
17.06.2026 | 16:14
ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացված երկու միջնորդությունները. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 16:11
Շոգ է, չեն ուզում աշխատել․ Ջուլհակյանը՝ ընդդիմադիրների բացակայությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 16:06
Բրյանսկում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի տակ է հայտնվել մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսը
17.06.2026 | 16:03
Ո՞ւր են ինձ թթու խոսք ասողները, ո՞ւր է ընդդիմությունը․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 15:57
Դևիսի գավաթ․ Հայաստանի հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 15:55
13,500-ից ավելի մասնակից, 40 եզրափակիչ անցած աշակերտ և հազարավոր կարդացված գրքեր․ ավարտվեց Koreez «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթի հիմնական փուլը
17.06.2026 | 15:51
Ընտրարշավի առանցքում ոչ թե ծրագրերն էին, այլ հակաքարոզչությունը․ «Ռեգիոն»-ի հետազոտությունը
17.06.2026 | 15:44
Քաղաքականապես ոչնչացնելու ենք, այս ընդդիմության հետ տեղի ունեցածը ծաղիկներ են թվալու. Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.06.2026 | 15:35
Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելուն ուղղված բանաձևը
17.06.2026 | 15:28
Արման Ծառուկյանը պահպանել է դիրքը UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակում
17.06.2026 | 15:19
«7 օր առանց հացի և ջրի»․ դատապարտյալի ահազանգը՝ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից
Բոլորը

Artsakh Monuments ֆեյսբուքյան էջի հրապարակած տվյալների համաձայն՝ արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Աստղաշեն գյուղում գտնվող երկու հուշարձան՝ մեկը՝ Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների, մյուսը՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին նվիրված։ Այս ֆոնին հարց է առաջանում՝ ռուսական կողմը, մասնավորապես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որևէ արձագանք կտա՞ խորհրդային զինվորների հիշատակին նվիրված հուշարձանի ոչնչացմանը։

«Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել է 2012 թվականին։

Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին։ Մարիա Զախարովան բան չունի՞ ասելու»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրու համայնքապետարանը հայտնել էր, որ անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրը՝ պոկելով համալիրի տարածքում տեղադրված հերոս քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը։

Ռուսական տեղեկատվական շրջանակները շտապեցին միջադեպը որակել որպես ռուսատյացության արտահայտություն։ Դեպքին անդրադարձան ռուսաստանաբնակ բլոգեր Միկա Բադալյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ ակնկալելով Հայաստանի իշխանությունների գնահատականը տեղի ունեցածի վերաբերյալ։