«Եթե հանկարծ արտահանձնվի, նրա կյանքին վտանգ կսպառնա». ՀՀ-ում բելառուս իրավապաշտպան է ձերբակալվել

Լուրեր

16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Բելառուսի քաղաքացի, իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսն այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը։

«Վիկտոր Կլիմուսը Հայաստան է ժամանել Լեհաստանից, որտեղ տևական ժամանակ բնակվում է, քանի որ Բելառուսում քաղաքական հետապնդման էր ենթարկվում, բազմաթիվ քրեական գործեր էին նախաձեռնել, ահաբեկչության հոդված էին դրել նրա վրա։ Կլիմուսը երկար տարիներ իրավապաշտպան է եղել Բելառուսում, Հայաստան է եկել մասնակցելու վաղը մեկնարկող միջազգային համաժողովի, նախատեսված էր, որ պետք է մեկ շաբաթ ՀՀ-ում մնար, բայց Վարշավա-Երևան ինքնաթիռի վայրէջք կատարելուց հետո ձերբակալվել է հայ իրավապահներին կողմից»։

Բելառուսի լրատվամիջոցները գրում են, որ ձերբակալությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կլիմուսի անունը ներառված է միջազգային հետախուզվողների ցուցակում։

«Վիկտոր Կլիմուսն ահաբեկիչ կամ հանցագործ չէ, երկար ժամանակ է ապրում և պաշտպանություն է ստացել Եվրոպայում։ Ստացվում է՝ Եվրոպական Միությունը պաշտպանություն է տրամադրել այս անձին, իսկ ԵՄ ձգտող Հայաստանը ձերբակալել է նրան՝ կատարելով Բելառուսի ավտորիտար ռեժիմի ապօրինի պահանջը: Մենք մտածել ենք՝ ՀՀ-ն ապահով կլինի, այնինչ տեսնում ենք, որ մեր երկիրը հակված է կատարելու ապօրինի պահանջները։ Հույս ունեմ՝ տեղի ունեցածը թյուրիմացություն է, պարզապես նրա անունը եղել է դատաբազայում, կատարել են զուտ իրավական գործընթացը և կարճ ժամանակում ազատ կարձակվեն, հակառակ դեպքում լուրջ մտահոգություններ կառաջանան նրա արտահանձնման մասով. Բելառուսում նա քաղբանտարկյալ է, եթե հանկարծ արտահանձնվի, նրա կյանքին վտանգ կսպառնա։ Հայաստանը Բելառուս չէ և չպետք է ձևավորի մի երկրի հեղինակություն, որտեղ քաղաքական հետապնդումներից փախած մարդիկ չեն գտնում պաշտպանություն, այլ բախվում են նույն հետապնդումների վտանգին, որոնցից փորձել են փրկվել»,- նշեց Երիցյանը։

Factor.am-ը դիմեց Ներքին գործերի նախարարություն՝ Վիկտոր Կլիմուսի ձերբակալման պատճառն ու հետագա գործողությունների մասին տեղեկություն ստանալու։ Իրավապահ կառույցից պատասխան ստանալուն պես՝ կհրապարակենք։

 

Ռոզա Վարդանյան