Ընտրակաշառք բաժանած ուժերը բողոքելու բան չունեն. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հերքել է ընդդիմության պնդումները, թե կառավարությունը ընտրություններից առաջ սոցիալական ծրագրեր է իրականացրել ընտրողների աջակցությունը ստանալու նպատակով։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն դիտարկմանը, որ կենսաթոշակների բարձրացումն ու առողջապահական ապահովագրության ծրագրի ներդրումը կարող էին նպաստել իշխանության ընտրական արդյունքներին, Հովհաննիսյանն արձագանքել է. «Կառավարությունը ստեղծված է նրա համար, որ լավ բան անի։ Մենք դա արել ենք և՛ հինգ տարվա ընթացքում, և՛ ընտրություններից երկու կամ վեց ամիս առաջ»։ 

Հարցին, թե արդյոք ընդունելի է համարում ԿԸՀ-ի որոշումը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հայտնվել խորհրդարանում, Հովհաննիսյանը պատասխանել է, որ ընտրական իրավունքի մասնագետ չէ և չի կարող գնահատել որոշման իրավական կողմը։ 

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ «ընտրակաշառք բաժանած քաղաքական ուժերը բողոքելու որևէ բան չունեն»։ 

Անդրադառնալով հարցին, թե ինչու ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների առնչությամբ դեռևս դատական վճիռներ չկան, նախարարը նշել է, որ գործերը, հավանաբար, դեռ դատարան չեն հասել։

Մանրամասները՝ տեսանյութում։