ՔԿԾ-ն նպատահակարմար չի գտնում թույլատրել նկարահանել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանները. Factor TV-ի դիմումը մերժվել է

Լուրեր

23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
23.10.2026 | 17:53
Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ
23.10.2026 | 17:42
Հայտնի է ՀՖՖ արտահերթ ժողովի անցկացման օրը
23.10.2026 | 17:30
Կամ հանք պետք է ունենալ, կամ ապրել աղքատության մեջ, առաջին դիսկուրսը սա է․ էկոակտիվիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
Բոլորը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների մասին վերջին աղմկահարույց հայտարարություններից հետո Քրեակատարողական ծառայությունը նպատակահարմար չի գտնում թույլատրել նկարահանում իրականացնել հիմնարկում։ Ծառայությունը մեկ տող պատասխան է ուղարկել Factor TV-ի այն դիմումին, որով խնդրում էինք թույլատրել լրատվամիջոցի լրագրողին և օպերատորին այցելել հիմնարկ՝ պահման պայմանները, խցերը, խոհանոցն ու սնունդն ուսումնասիրելու և  տեսանկարահանելու  համար։

Արդյո՞ք հիմնարկի պայմանների շուրջ հանրային հնչեղություն ստացած վերջին զարգացումներն են հիմք հանդիսացել, որ «Նուբարաշեն»-ի իրական պայմանները չհանրայնացվի, պարզ չէ, քանի որ չթույլատրելու որևէ պարզաբանում ՔԿԾ-ի պատասխանում չի նշվում։

Ուշագրավ է, որ նմանօրինակ դիմում նախորդ տարի ուղարկել էինք «Արմավիր» ՔԿՀ-ի մասով, որը բավարարվել էր. Factor TV-ն այցելել էր, ուսումնասիրել խցերը, խոհանոցը, զրուցել դատապարտյալների և կալանավորների հետ։ Բացի այդ, մեզ դիմած գրեթե բոլոր կալանավորների և դատապարտյալների հետ հանդիպելու և հարցազրույց իրականացնելու դիմումները ևս բավարարվել էին։ 

«Էդ բանտի պայմանները շատ ծանր էր. դուռն էինք բացում՝ կանալիզացիայի հոտն էր գալիս, պատուհանն էինք բացում՝ աղբանոցի հոտն էր գալիս: Միակ տարբերակն էն էր, որ սիգարետը էնքան ծխեինք, որ սիգարետի հոտով էդ հոտը խլացնեինք». օրեր առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս եկած արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանն այսպես էր նկարագրում բանտային պայմանները։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պահման անմարդկային պայմանների մասին հարցին հստակ չէր պատասխանել. «Քրեակատարողական հիմնարկների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, սակայն դրանք շարունակաբար բարելավվում են»։

ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը պարբերաբար է ահազանգում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անմարդկային պայմանների մասին, հորդորելով օր առաջ փակել հիմնարկը։ Պատկան մարմինները գրեթե ամենամսյա ռեժիմով խոստանում են փակել «Նուբարաշեն»-ը, սակայն հանրությանն առավել հայտնի «Կլոր» անունով բանտը դեռևս բաց է. հունվարի 1-ի դրությամբ այստեղ պահվում են 539 կալանավոր և դատապարտյալ։

Լուսանկարները կատարել է ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը, 2025 թվական, ապրիլ

Ռոզա Վարդանյան