Ոչ մի գյումրեցի նման քայլի չէր գնա. մարզպետը` «Մայր Հայաստան» հուշահամալիրի տառերը պոկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Factor TV-ի հետ զրույցում խիստ դատապարտել է Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ռուսական քաղաքների անվանումներով տառերի վնասման դեպքը՝ այն որակելով վանդալիզմ։

Առուշանյանի խոսքով՝ անկախ այնտեղ առկա գրություններից, հուշահամալիրը Գյումրու պատմամշակութային և զբոսաշրջային կարևոր վայրերից է, ուստի նման գործողությունն անընդունելի է։ Նա նշել է, որ իրավապահ մարմինների հետ աշխատանք է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Մարզպետը հայտնել է, որ վնասված տառերը արագ հայտնաբերվել են, և արդեն իրականացվում են դրանց վերականգնման ու տեղադրման աշխատանքները։

Խոսելով հնարավոր շարժառիթների մասին՝ Առուշանյանը նշել է, որ իր գնահատմամբ կա երկու վարկած․ կամ գործ ունենք սովորական վանդալիզմի հետ, կամ փորձ է արվում հետընտրական գործընթացների ֆոնին հակառուսական տրամադրությունների իմիտացիա ստեղծել և նման պատկեր ներկայացնել Գյումրիում։

«Վստահ ասում եմ՝ ոչ մի գյումրեցի նման քայլի չէր գնա, որովհետև դա մեր քաղաքինն է, իսկ մեր քաղաքի պատմամշակութային վայրերը գյումրեցիները սրբորեն պաշտպանում են»,- ասել է նա։

Անդրադառնալով հարցին, թե ում կարող էր ձեռնտու լինել հակառուսականության թեման առաջ մղելը, Առուշանյանը նշել է, որ չի կարող կոնկրետ գնահատական տալ, սակայն հավելել է, որ որոշ բլոգերներ և դեղին մամուլի ներկայացուցիչներ փորձել են դեպքը ներկայացնել այդ համատեքստում։

Նրա համոզմամբ՝ նման փորձերը հաջողություն չեն ունենալու, և Գյումրիի վերաբերյալ նման պատկեր ձևավորել չի ստացվի։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան