Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության․ Ծառուկյան

Լուրեր

12.06.2026 | 13:51
«Եթե Փաշինյանը վերջ չտա «բեսպրեդելին» փողոցները հեղեղվելու են հազարավոր մարդկանցով». Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:43
Քաղաքական որոշում կա՝ բոլոր հնարավոր միջոցներով այնպես անել, որ ԲՀԿ-ն չհայտնվի ԱԺ-ում. Էլինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:35
ԱՄՆ-ի մուտքի թույլտվություն չստացած աֆրիկացի մրցավարին մեծ շուքով են դիմավորել հայրենիքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:28
Մեր պետությանն ու ժողովրդին ոչ ոք չի կարող կոտրել․ Պապոյանը՝ ՌԴ-ի մտցրած սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:21
Ուշ գիշերով ԿԸՀ-ն անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:15
Մանդատ չվերցնել նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանին ասել դու 5 տարի վստահ գործելու ես, քեզ թթու խոսք չեն ասելու․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 13:08
Մեքենայից հայելու ապակիներ գողացած 28-ամյա երիտասարդը կալանավորվել է
12.06.2026 | 12:58
Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
12.06.2026 | 12:56
Ռուսաստանը հարձակվել է Սումիի, Նիկոլաևի և Կիևի մարզերի վրա. զոհ և վիրավորներ կան
12.06.2026 | 12:48
ԲՀԿ-ի բողոքի ակցիան ԿԸՀ-ի դիմաց. ՈւՂԻՂ
12.06.2026 | 12:39
Առանձին տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու հարցին ԿԸՀ-ն կանրադառնա հունիսի 14-ին
12.06.2026 | 12:32
Սամվել Կարապետյանի թիմը դիմեց ԿԸՀ` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 12:27
Հայ ձյուդոիստները մեկնել են միջազգային մրցաշարի
12.06.2026 | 12:19
Մարդատար ավտոմեքենանների համար սահմանափակումներ պետք է մտցվեն Երևանում․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 12:10
Արեգնազ Մանուկյանին ՔԿ են կանչել Թևանյանի գործի շրջանակում // Փաշինյանը մեկօրյա արձակուրդում է. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է ԿԸՀ-ի կողմից 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու որոշմանն ու ԲՀԿ ցուցակի պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի հարցաքննությանը։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտավ ընտրապայքարի մեջ՝ ներկայացուցչական լավ թիմով, ընտրողի դատին հանձնելով «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որի վրա տասնյակ մասնագետներ են աշխատել ամիսներ շարունակ։

Ընտրություններին մեր մասնակցության գլխավոր նպատակն էր՝ մեր երկիրը հետ պահել հնարավոր վտանգավոր զարգացումներից, մեզ ապահովագրել տնտեսական և քաղաքական տեսանելի վտանգներից։ Մենք ծրագրել էինք ունենալ քաղաքակիրթ, ընտրողի հանդեպ հարգանքով լի ընտրապայքար։ Ցավոք, քարոզարշավի ընդամենը 4-5-րդ օրերին արդեն պարզվեց, որ իշխանություններին քաղաքակիրթ պայքարը չէր հետաքրքրում։

Մեր դեմ սանձազերծվեց տգեղ, հակաիրավական և հակաբարոյական արշավ. քրեական հետապնդումների ենթարկվեցին մեր բազմաթիվ համակիրներ և ակտիվիստներ, եղան կալանավորումներ՝ հորինված մեղադրանքներով։ Իշխող ուժը մեր դեմ վարեց վիրավորանքներով և զրպարտանքով լի գռեհիկ արշավ։ Մենք որոշեցինք չտրվել սադրանքների և չմտնել այդ բառապաշարի, այդ տրամաբանության մեջ։

Ինչպես ես, այնպես էլ մեր թիմի ակտիվ անդամները երբևէ չիջեցրինք քաղաքակիրթ բանավեճի նշաձողը, մնացինք քաղաքական պայքարի շրջանակներում։ Բոլոր խոչընդոտներից, ուժային և քարոզչական գրոհներից, բացարձակ անհավասարության պայմաններում անցկացված քարոզարշավից հետո, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման և ընտրողի վրա ահռելի ճնշումներով անցկացված ընտրությունների պայմաններում նույնիսկ, մեր քաղաքական ուժը չկոտրվեց, հավաքեց բավարար ձայներ՝ խորհրդարան մտնելու համար։

Սկզբում մեր ձայները տեխնիկապես իջեցվեցին, և մենք սկսեցինք քվեների վերահաշվարկ, որը մեզ թույլ տվեց վերականգնել պակասող ձայները։ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարության. ուշ երեկոյան գաղտագողի անցկացվեց ԿԸՀ նիստ, որտեղ չեղարկվեցին երկու տեղամասերում անցկացված ընտրությունները՝ առանց վերաքվեարկություն նշանակելու, ինչպես պահանջում է Ընտրական Օրենսգիրքը։

Ակնհայտ է, որ ընտրությունները չեղարկվել են հենց այն տեղամասերում, որտեղ ԲՀԿ շատ քվե է ստացել։ Միաժամանակ, չեն չեղարկվել այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ ձայների զրոյացումը չէր կարող ազդել ընտրությունների ելքի վրա։

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ժողովուրդ, Մենք դուրս էինք եկել ազնիվ քաղաքական պայքարի, բայց մեր դեմ կիրառվեցին ու շարունակում են կիրառվել բոլոր հնարավոր անօրինական քայլերը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ձեր վստահության քվեն։ Սա այժմ արդեն միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների, մեր բոլորի խնդիրն է։ Մեր թիմն այսօր և առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ։

Ես շնորհակալություն եմ հայտնում երեկ գիշերվանից մեզ աջակցություն հայտնած բոլոր քաղաքական ուժերին, հանրային գործիչներին, լրատվամիջոցներին։ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին։ Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական պրոցեսների ուղղությամբ։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար»,- գրել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումից հետո ԲՀԿ-ն այն որակեց ապօրինի և հայտարարեց բողոքարկման մասին։