Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
Ժոզե Մոուրինյուն նշանակվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
63-ամյա պորտուգալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029թ․ հունիսի 30-ը։
Ժոզե Մոուրինյուն «Ռեալը» գլխավորել է նաև 2010-2013 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։ Մադրիդյան ակումբից հեռանալուց հետո անվանի մարզիչը աշխատել է «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Տոտենհեմում», «Ռոմայում», «Ֆեներբահչեում», իսկ 2025թ․ սեպտեմբերից գլխավորում էր պորտուգալական «Բենֆիկան»։