ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 107-րդ տեղում է
Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան ու զբաղեցնում է 107-րդ տեղը։
Այս ամիս Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընկերական խաղերում ոչ-ոքի էր խաղացել Ղազախստանի (1։1) ու Մոլդովայի (1։1) հավաքականների հետ։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն է։ Երկրորդ տեղում Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիան։
Լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Պորտուգալիայի, Բրազիլի, Մարոկկոյի, Նիդերլանդների, Բելգիայի և Գերմանիայի հավաքականները։
Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Չեռնոգորիան 80-րդն է, Կիպրոսը՝ 124-րդ, իսկ Լատվիան՝ 137-րդը։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 25-ին՝ Ազգերի լիգայի առաջին տուրում ընդունելով Լատվիայի հավաքականին։