Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից»
Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը հեռացել է Գրոզնիի «Ախմատից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստը փետրվարին էր վարձակալությամբ տեղափոխվել «Ախմատ», որի կազմում հանդիպման չմասնակցեց ավարտված մրցաշրջանում։
Վալերի Ծառուկյանը 2024 թվականին է միացել «Պարի Նիժնի Նովգորոդին», որի հետ պայմանագիր ունի մինչև 2027թ․ հունիսի 30-ը։ Ավելի վաղ կիսապաշտպանը հայտարարել էր, որ ցանկանում է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։