Հունգարիա – Ղազախստան խաղի ժամանակ կախովի տեսախցիկն ընկել է խաղադաշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հունգարիայի և Ղազախստանի հավաքականների ընկերական հանդիպումը կարող էր ավարտվել դժբախտ պատահարով։
Հունգարական Դեբրեցենում կայացած խաղի ընթացքում դաշտում ընկել է «Սփայդերքեմը»՝ կախովի տեսախցիկը, որը ճոպանների միջոցով տեղաշարժվում է մարզադաշտի վրայով։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է տեսախցիկն ընկնում եզրային գծի մոտ՝ օպերատորից մի քանի մետր հեռավորության վրա։ Խաղադաշտի այդ հատվածում ֆուտբոլիստներ չեն եղել այդ պահին։
Այդ խաղում Հունգարիայի հավաքականը հաղթել է 3։1 հաշվով։