44-ամյա Սերենա Ուիլյամսը վերադարձը նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսը կորտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո։
Կանանց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոնը մասնակցում է Լոնդոնում ընթացող 500 մրցաշարի զուգախաղին։ 44-ամյա Ուիլյամսը և 19-ամյա կանադացի թենիսիստ Վիկտորիա Մբոկոն 7:6, 6:2 հաշվով հաղթել են ամերիկացի Նիկոլ Մելիքար-Մարտինեսին ու նորզելանդացի Էրին Ռուլիֆին և դուրս եկել երկրորդ շրջան։
Սերենա Ուիլյամսը կորտից բացակայում էր 2022 թ․ US Open-ի երրորդ շրջանում պարտվելուց հետո։ Կարիերայի ընթացքում նա 75 տիտղոս է նվաճել մենախաղում։