Արգենտինայի հավաքականը հաղթել է խոշոր հաշվով, Մեսին վերադարձը նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինայի հավաքականն ԱՄՆ-ում ընկերական հանդիպում է անցկացրել Իսլանդիայի հետ ու հաղթել 3:0 հաշվով։
Աշխարհի գործող չեմպիոնի կազմում մեկական գոլ են խփել ֆրանսիական «Ստրասբուրգի» կիսապաշտպան Վալենտին Բարկոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսին ու Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Տիագո Ալմադան։ Վնասվածքից ապաքինված 38-ամյա Մեսին փոխարինման է դուրս եկել 70-րդ րոպեին, իսկ 2 րոպե անց աչքի է ընկել 11-մետրանոց հարվածով։
Արգենտինայի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումն անցկացնելու է հունիսի 17-ին՝ մրցելով Ալժիրի հետ։