Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց պայքարն աշխարհի առաջնության որակավորման փուլի C լիգայի 6-րդ խմբում։
Չորրորդ տուրում Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը մրցակցի խաղադաշտում 0:6 հաշվով պարտվեց Բելառուսի հավաքականին։
Հայաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձան Վերոնիկա Ասատրյանը և Ալինա Պողոսյանը։
Հայաստանի հավաքականը 1 միավորով վերջին տեղը գրավեց խմբում։ Բելառուսը 9 միավորով հաղթեց խմբում, իսկ Ղազախստանը 7 միավորով երկրորդն է։