«Ծառուկյան» դաշինքի պատգամավորի ունեցվածքը. Հողամասեր ու առանձնատուն. «Իրավունք»

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Իրավունք» թերթը գրում է. 
«Իրավունքը» բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Հրանտ Մադաթյանը պատգամավորի պաշտոնը ստանձնելու ժամանակ անշարժ գույքի՝ 4 հողամասի, առանձնատան սեփականատեր է:

Օրենսդիր մարմնի անդամի եկամտի աղբյուրը ոչ միայն նրա աշխատավարձն է, այլև երկու բաժնեմասերից ստացված գումարներն են: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի դրամական միջոցները եղել են 30 մլն դրամ:

Պատգամավորի եկամուտը այս տարվա հունվարի 1-ից մինչև պատգամավոր դառնալը 460 000 դրամ է:

Հիշեցնենք, որ մինչ պատգամավոր ընտրվելը, Հրանտ Մադաթյանը մասնավոր սեկտորում է գործունեություն ծավալել: 1984-1985 թթ. աշխատել է Ծովագյուղի խորհրդային տնտեսությունում որպես բանվոր, 1985-1986-ին՝ փոխտնօրեն, 1986-87-ին՝ Սևանի և Հրազդանի շրջանների բույսերի կարանտինի պետական տեսչության պետ, 1987-91 թթ՝ Ծովագյուղի խորհրդային տնտեսության կուսկազմակերպության կոմիտեի ազատված քարտուղար, 1993-95-ին՝ ՀՀ քաղավիացիայի վարչության «Տուրավիա» պետական ձեռնարկության փոխտնօրեն, 1995-2004-ին՝ «Սևան-Մոթել» ՓԲԸ-ի տնօրեն:

1983-1991թթ. ԽՄԿԿ անդամ: 1986-1991թթ. Սևանի շրջխորհրդի դեպուտատ: 2007թ. մայիսի 12-ին ընտրվել է թիվ 23 ընտրատարածքից»:

Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: