«Եթե ընտրես, մենք կգտնենք քեզ ու քո ընտանիքին․․․»․ ՀԿ-ները սպառնալիքներով նամակներ ու զանգեր են ստանում

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղհասարակության կազմակերպություններն արդեն մի քանի ժամ է՝ սպառնալիքներով լի զանգեր և նամակներ են ստանում։ Դրանք կապված են հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։  Սպառնալիքի մասին առաջինը հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Քիչ առաջ մեր կազմակերպության հեռախոսահամարին զանգ եկավ +35796669573 համարից ու հետևյալ տեքստը հնչեցվեց տղամարդու ձայնով/մոտավոր վերարտադրում եմ․ «Ուշադիր լսիր և մի անջատիր. հուսով եմ որ գիտես որ չես ընտրելու գործող իշխանություններին.. եթե ընտրես մենք կգտնենք քեզ ու քո ընտանիքին…. » և ինչ-որ վատ հետևանքներով սպառնալիք:

Չգիտեմ, թե ով է կազմակերպել նման այլանդակությունը՝ սպառնալիքների տալը, բայց սա ընտրողի կամքի նկատմամբ ակնհայտ ճնշման փաստ է, որը քրեորեն հետապնդելի գործողություն է»,- ֆեյսբուքյան էջում գրել էր իրավապաշտպանը։ 

Մի դեպքում քաղհասարակության ներկայացուցիչներին տարբեր հետևանքներով են սպառնում իշխանություններին ընտրելու, մյուս դեպքում՝ ընդդիմությանն ընտրելու դեպքում։

Սպառնալիքներ է ստացել նաև «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը։ Factor.am-ի հետ զրույցում նա նշեց՝ կարծում է, որ նամակները ոչ անձանց դեմ են ուղղված, այլ կազմակերպությունների։ Նամակները ստացվել են   չնույնականացված [email protected], [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներից։

«Մոտ երկու ժամ կլինի, որ ստանում ենք նամակները, ընդ որում՝ ոչ միայն կազմակերպության փոստով, նաև սոցիալական մեդիայի օգտահաշիվներին։ Տարբեր տհաճ բովանդակության նամակներ են, հիմնականում վերաբերում են ընտրություններին և այսպես՝ ավելի պաշտպանում են կառավարող ուժին, և դրա դեմ դուրս գալու դեպքում ինչ-որ սպառնալիքներ են հնչում։

Բովանդակությունը հետևյալն է․ կառավարության դեմ դուրս չգալ, իշխանությունների դեմ դուրս չգալ, կատարել ճիշտ ընտրություն. եթե սխալվեք, ձեր ընտանիքները, հարազատները կտուժեն։ Հիմնականում էդ կոնտեքստի անլուրջ նամակներ են։ Իհարկե, դրանց լուրջ չենք վերաբերվում, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչի՞ են այս փուլում հենց թիրախավորում քաղաքացիական հասարակությանը»,-ասաց Երիցյանը։

Տեղի ունեցածը անհանգստացնում է նրան․ «Դա քաղհասարակության՝ իմ, մեր գործընկերների թիրախավորումն է Հայաստանի համար այսքան կարևոր փուլից առաջ, ընտրություններից առաջ։ Քաղհասարակությունը շատ կարևոր դեր է կատարում թե՛ այս ընտրությունների հաշվետվողականությունը ու թափանցիկությունը ապահովելու տեսանկյունից, թե՛ դիտորդական առաքելությունների տեսանկյունից»,-ասաց Երիցյանը ու հավելեց՝ չի կարծում, թե այս նամակների հետքերով իրենց կազմակերպությունը դիմելու է իրավապահներին, դրա կարիքը այս փուլում չեն տեսնում։

«Եթե նկատենք, որ դա շարունակական է կամ արդեն, օրինակ, կոտրում են մեր կայքերը կամ փորձում են մեր օգտահաշիվները մտնել, այսինքն՝ ավելի լուրջ կիբեռհանցագործություններ են, ոչ թե զուտ սիրողական մակարդակի սենց նամակներ և սպառնալիքներ, ապա անպատճառ պետք է դիմենք իրավապահ համակարգին»,-ասաց Երիցյանը։

Ավելի ուշ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս մեկ գրառում կատարեց։ 

«Հիմա էլ այլ համարից՝ +35796684732 (ինչքան հասկանում եմ կիպրոսյան հեռախոսահամարներ են) զանգ եկավ կազմակերպության համարին, այս անգամ հասցրեցինք ձայնագրել։ Հիմա էլ, եթե դեմ քվեարկենք Նիկոլին․․․

«Եթե հանկարծ Նիկոլի դեմ քվեարկես ամբողջ ընտանիքդ կտուժի, իմացիր որ մենք պատրաստ ենք ամեն ինչի, քո կյանքը դժոխքի պես կլինի եթե սխալ ընտրես»»,-նշվում է գրառման մեջ։

Նույն էլեկտրոնային փոստերից սպառնալիքներով լի նամակներ են ստացել լրատվամիջոցները։ Այդ մասին հայտնել են 24News.am-ից, hraparak.am-ից և Tribune.am-ից։

Եվգենյա Համբարձումյան