Նիկոլ Փաշինյանը գիշերելու է Գյումրիում՝ Խաչատուր Սուքիասյանի հյուրանոցում

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր գիշերելու է Գյումրիում: Այս մասին տեղեկացնում են Factor.am-ի Գյումրիի աղբյուրները:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքից: Փաշինյանն իր թիմով եղավ Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ և Գյումրի քաղաքներում, որտեղ էլ մեծ հանրահավաքով եզրափակեց իր հանդիպումը շիրակցիների հետ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը գիշերելու է «Պլազա Վիկտորիա» հյուրանոցում: Այս հյուրանոցը Գյումրու մակարդակով ամենաշքեղն է: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում: «Պլազա Վիկտորիա» հյուրանոցը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին:

Երեկոյան նախատեսվում է նաև զբոսանք Ռուսթավելի փողոցում: Նշենք, որ սա այն փողոցն է, որը հիմնանորոգվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրին տուրիզմի կենտրոն դարձնելու ծրագրի շրջանակներում:

Այսպիսով. Նիկոլ Փաշինյանը մի քանի օր Երևան չի վերադառնա: Գյումրիից նա անմիջապես կգնա Լոռու, ապա Տավուշի մարզեր: Այս մարզերից հետո քարոզարշավը շարունակվելու է Արարատյան դաշտում:

Հայկ Վարդանյան