Միկա Բադալյանի գործով պարզվում են ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները․ ՀԿԿ

Լուրեր

05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Միկա Բադալյանի կողմից ԱԺ ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու ձևով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի  (Միկա Բադալյան-խմբ․) կողմից ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու պայմանով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին, որոնց առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ արտերկրում բնակվող և ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։

Կոմիտեն հորդորում է ընտրակաշառք ստացած կամ դրա առաջարկի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներին համագործակցել նախաքննական մարմնի հետ՝ ներկայացնելով իրենց հայտնի տվյալներն ու հանգամանքները, ինչպես նաև զերծ մնալ ընտրակաշառքի, ընտրողների կամարտահայտության վրա ազդելու կամ ընտրական այլ իրավախախտումների հետ կապված որևէ գործողություն կատարելուց»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Factor.TV-ն օրեր առաջ փորձել էր պարզել, թե ովքեր են կանգնած Միկա Բադալյանի նախաձեռնության հետևում։