Փորձաքննությամբ կասկածի տակ է դրվել ՀՀ ՆԳՆ և ազգային անվտանգության նախկին փոխնախարարի  ինքնասպանության վարկածը․ Վարդապետյանը վերացրել է գործը կարճելու 1999 թ․ որոշումը

Լուրեր

03.06.2026 | 12:43
ՌԴ սահմանափակումների ֆոնին՝  Բրյուսելը մտադիր է առևտրային արտոնություններ տալ Հայաստանին․ սպասվում է Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույց
03.06.2026 | 12:34
Ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 մլրդ-ի հասնող շրջանառություն ունի տնտեսության մեջ․ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 12:22
Բաքվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» թեմայով միջազգային համաժողով է կազմակերպվել
03.06.2026 | 12:14
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում
03.06.2026 | 12:10
Ալեքսան Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեց // Ռուբիոն ՀՀ-ի հետ հարաբերություններից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
03.06.2026 | 12:04
Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի
03.06.2026 | 12:02
Իրանը հարվածել է Քուվեյթին ու Բահրեյնին․ ԱՄՆ-ն, իր հերթին, թիրախավորել է իրանական Քեշմ կղզին
03.06.2026 | 11:53
Էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերության հարկային գործով պետությանը պատճառված 100 մլն դրամի վնասը վերականգնվել է
03.06.2026 | 11:42
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Պետերբուրգի վրա տնտեսական ֆորումի բացման օրը․ նավթային տերմինալը հրդեհվել է
03.06.2026 | 11:22
Շինհրապարակում աշխատող 34-ամյա տղամարդը 4-րդ հարկից ընկել և մահացել է
03.06.2026 | 11:16
Փորձաքննությամբ կասկածի տակ է դրվել ՀՀ ՆԳՆ և ազգային անվտանգության նախկին փոխնախարարի  ինքնասպանության վարկածը․ Վարդապետյանը վերացրել է գործը կարճելու 1999 թ․ որոշումը
03.06.2026 | 11:10
Կարսում Հայաստանի ու Թուրքիայի գործարար շրջանակների հանդիպում է տեղի ունեցել
03.06.2026 | 11:02
Մեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում. սերբական ակումբը ձեռք է բերել «Նոայի» հարձակվողին
03.06.2026 | 10:48
Ալեքսան Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեց
03.06.2026 | 10:45
Բաքվի վերաքննիչ դատարանում քննարկվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների միջնորդությունները
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով վերացրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախկին փոխնախարար Արծրուն Մարգարյանի սպանության մասով քրեական գործի վարույթը կարճելու, ինչպես նաև նրա թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 1999 թվականի որոշումները։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նոր դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ գործնականում անհավանական է համարվել, որ Մարգարյանը կրծքավանդակի հրազենային ծանր վնասվածքից հետո կարող էր ինքնուրույն մահացու կրակոց արձակել։

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 27-ին վերացրել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և Արծրուն Մարգարյանի սպանության մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին 1999 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումները։

Որոշումները վերացվել են նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով Քննչական կոմիտեում իրականացված վարույթի արդյունքներով։

Հիշեցնենք, որ 1999 թվականին նախաքննության ընթացքում ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյաններին մեղադրանք էր առաջադրվել Արծրուն Մարգարյանի սպանության համար։ Հետագայում, սակայն, նախաքննության մարմինը հանգել էր այն եզրակացության, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել, իսկ Արծրուն Մարգարյանը, ըստ նախկին քննության վարկածի, իր թիկնապահների նկատմամբ մահափորձ կատարելուց հետո ինքնասպանություն է գործել։ Այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ սպանության մասով քրեական գործի վարույթը՝ կարճվել։

2025 թվականին նախաձեռնված նոր քրեական վարույթի շրջանակում ուսումնասիրվել են քրեական գործի նյութերը, իրականացվել են լրացուցիչ քննչական գործողություններ և նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։

2026 թվականի մարտի 31-ին ստացված նոր դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Արծրուն Մարգարյանի կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային ծանր վնասվածքի հետևանքով նրա շարժունակությունը կտրուկ սահմանափակված կլիներ, և նա կարճ ժամանակ անց գործնականում չէր կարողանա կատարել որևէ նպատակային ու համակարգված գործողություն։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդպիսի վնասվածքի պայմաններում գործնականում անհավանական է եղել, որ Արծրուն Մարգարյանը կարողանար ինքնուրույն զենքն ուղղել գլխին և արձակել մահացու կրակոց։

Հաշվի առնելով, որ նոր ի հայտ եկած հանգամանքների ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Արծրուն Մարգարյանը կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հետո չէր կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեին ինքնասպանության համար, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է 1999 թվականի սեպտեմբերի 20-ի համապատասխան որոշումները։

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասված է հաղորդագրությունում։