Գործարարների «գոլդ ցանկի» հետ աշխատելը հասկանալի է, բայց հիմնադրամը պետք է գտնի ՌԴ հայության հետ աշխատելու ձև ու բովանդակություն․ Յու․Նավոյան

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Պետք չէ Հայաստան-Սփյուռք կամ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կառուցել կորպորատիվ շահերի և նեղ շրջանակների հետ աշխատելու վրա։ Factor.am -ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Յուրի Նավոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այս տարի ռուսաստանաբնակ հայ գործարարների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերություններ չանելը պայմանավորված է նրանով, որ վերջիններս` Կարեն Կարապետյան, Արա Աբրահամյան և այլք, Հայաստանի քաղաքական նոր իշխանությունների հետ սառը հարաբերությունների մեջ են։

«Իհարկե, ցանկացած իշխանություն աշխատում է նրա հետ, ում գիտի ու նրանից որոշակի ֆինանսական ակնկալիք ունի․ նախկիններն էլ, ներկաներն էլ՝ բացառություն չեն։ Ռուսաստանաբնակ գործարարների «գոլդեն ցանկի» հետ նախկին իշխանությունները աշխատում էին, հիմա նոր իշխանության օղակներում էլ կան մարդիկ, որոնք ընկերական, մտերիմ հարաբերություններ ունեն որոշների հետ, առաջինն իրենց են զանգում։ Դա տեղավորվում է ընդհանուր քաղաքականության մեջ, բայց իմ ասածն այն է, որ պետք է գտնել շատ ավելի հայեցակարգային մոտեցում։ Մի բան, որ ՀՀ իշխանությունը 3 տասնամյակ շարունակ չի արել ու չի գտել։ Այն է՝ ՌԴ 2 միլիոնանոց կենսունակ հայության հետ աշխատելու ձև, բովանդակություն և մեխանիզմներ»,- նշեց Յուրի Նավոյանը։

Հիշեցնենք, որ այս տարի նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնին հանգանակվեց 11 մլն 109 հազար 633 դոլար, ինչը մոտ 1․5 միլիոն դոլարով քիչ էր նախորդ տարվա նվիրաբերություններից և ինչը, հիշեցնենք, Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը բացատրել էր նրանով, որ ՌԴ իշխանություններն են արգելել ռուսաստանաբնակ գործարարներին՝ գումար նվիրաբերել հիմնադրամին։

Յուրի Նավոյանը հերքում է՝ ասելով, որ նման արգելք չի եղել, փոխարենը կա ցանկություն՝ ամեն ինչ այդպես ներկայացնելու։ Հարցին, թե Լոս Անջելեսում անցկացված թելեթոնից առաջ Մոսկվայում ՀԿ-ների ու գործարարների մակարդակով մեծ հավաք եղե՞լ է և արդյո՞ք հարցը դրված է եղել խիստ կտրուկ՝ տա՞լ, թե՞ չտալ գումար Հայաստանի նոր իշխանություններին, Յուրի Նավոյանը պատասխանեց, որ ամեն ինչ այդքան կատեգորիկ չի եղել։

«Մոսկվայում բնակվող հայությունը, ինչպես նախկինում լիարժեք մասնակցել է Հայաստանի պետականաշինության ծրագրերին, այնպես էլ շարունակում է մասնակցել։ Պարզապես հիմնադրամի կողմից պետք է համապատասխան քայլեր արվեն։ Հիմանդրամը կառույց չունի Ռուսաստանում, երկրորդ՝ հիմնադրամը քայլ չի էլ ձեռնարկել՝ Ռուսաստանի հայությանը նպատակային ծրագրերում ընդգրկելու, բայց այլ հարց է՝ նախկինում, Հայաստանի կառավարությունը նման քայլեր ձեռնարկո՞ւմ էր։ Ամեն դեպքում՝ Մոսկվայում ապրող շատ հայեր հենց հիմա, այս պահին հիմնադրամի շրջանակներում նպատակային ծրագրեր են իրականացնում Արցախի համար»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։

Անի Սահակյան