Աշխատավարձը 10 անգամ բարձր է․ Մոստովոյը Սպերցյանին խորհուրդ է տվել տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյն անդրադարձել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությանը Սաուդյան Արաբիա։ Ավելի վաղ ֆուտբոլային գործակալ Տիմուր Գուրցկայան հայտնել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագն առաջարկ ունի Սաուդյան Արաբիայի առաջատար ակումբներից մեկից։

«Նրա տեղափոխությունը Սաուդյան Արաբիա իրատեսական է։ Եվրոպական ակումբներում կա մեծ մրցունակություն, և նրանք մեծ գումարներ չեն վճարի, իսկ Սաուդյան Արաբիայում փողը չեն հաշվում։ Այո, Սպերցյանն ասել է, որ ցանկանում է տեղափոխվել Եվրոպա, բայց մինչև այժմ չունի նման առաջարկներ։

Եթե ​​նա ինձ հարցներ Սաուդյան Արաբիայի մասին, ես խորհուրդ կտայի տեղափոխվել այնտեղ, որովհետև աշխատավարձը 10 անգամ ավելի բարձր կլինի։ Նա կարող է չխաղալ Եվրոպայում, և կարող է չխաղալ նաև Սաուդյան Արաբիայում, բայց գումարը շատ ավելի մեծ կլինի։ Բացի այդ, միշտ կարելի է վերադառնալ Ռուսաստան: Եթե Իսպանիայից առաջարկեին մեկ միլիոն եվրոյի պայմանագիր, Ֆրանսիայից՝ մեկուկես միլիոնի և Սաուդյան Արաբիայից՝ տասը միլիոն եվրոյի, ես կընտրեի վերջինը և կմեկների նրա հետ»,- անվանի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029թ․ հունիսի 30-ը։ Ռուսաստանի ավարտված առաջնությունում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել էր բոլոր՝ 30 խաղերին, դարձել 13 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում Սպերցյանի տրանսֆերային արժեքը։